Հայաստանում բնակվող 1600 ՌԴ քաղաքացի կընտրեն Ռուսաստանի նախագահին

2018-03-18 14:06:47

 

Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրություններին մասնակցում են հենց Հայաստանից: Այս պահին ընթանում է քվեարկություն միաժամանակ երկու տեղամասերում, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Գյումրիում:
Tert.am-ի հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի մամուլի խոսնակ Վերոնիկա Արտենյանն ասաց, որ N8026 ընտրական տեղամասում, որը տեղակայված է Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքում, 13:00-ի դրությամբ քվեարկել է շուրջ 1600 ընտրող:
Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրական տեղամաս ներկայանալ՝ ունենալով անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակը, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացու արտասահմանյան, ներքին կամ ծառայողական անձնագիրը:
Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայող Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զինծառայողները և սահմանապահները քվեարկում են փակ ընտրական տեղամասերում:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 18: Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրություններին մասնակցում են հենց Հայաստանից: Այս պահին ընթանում է քվեարկություն միաժամանակ երկու տեղամասերում, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Գյումրիում:


Tert.am-ի հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի մամուլի խոսնակ Վերոնիկա Արտենյանն ասել է, որ N8026 ընտրական տեղամասում, որը տեղակայված է Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքում, 13:00-ի դրությամբ քվեարկել է շուրջ 1600 ընտրող:
Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրական տեղամաս ներկայանալ՝ ունենալով անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակը, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացու արտասահմանյան, ներքին կամ ծառայողական անձնագիրը:
Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայող Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զինծառայողները և սահմանապահները քվեարկում են փակ ընտրական տեղամասերում:

Երկու ընտրական տեղամասերն էլ բաց կլինեն մինչև Հայաստանի ժամանակով 20:00-ն:  

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրություններում առաջադրված է 8 թեկնածու: Առաջադրվել է նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որը 18 տարի է, ինչ ղեկավարում է երկիրը: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա հիմնական մրցակիցն է Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են նաև Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ  ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը: