ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2018-05-08 16:58:55

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի եւ նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:
Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջողություններ»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 8:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի եւ նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:


Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջողություններ»:

 




Լրահոս

Առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրեական գործ

«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։

Ավելին »