ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ

2018-04-22 12:48:32
Այս պահին լարված իրավիճակ է նաեւ Հայաստանի կառավարության շենքի առջեւ։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանների մի մեծ խումբ շրջափակել է կառավարության շենքը, որի դիմաց նաեւ մեծ թվով ցուցարարներ կան։
Իրավապահներն արդեն մեծ թվով անձանց բերման են ենթարկել։
Նշենք, որ ցուցարարները բաժանվել են մի քանի խմբի. մի մեծ խումբը Էրեբունի համայնքում է, մեկ այլ մեծ խումբ շարժվում է Մաշտոցի պողոտայով, մի խումբ էլ երթով շարժվում է Վարդանանց փողոցով: Այլ խմբեր եւս կան քաղաքի տարբեր հատվածներում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց եւ տարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին:
Ուժայինները բռնի ուժով բազմաթիվ ցուցարարների են բերման ենթարկել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին լարված իրավիճակ է նաեւ Հայաստանի կառավարության շենքի առջեւ։

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 22: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանների մի մեծ խումբ շրջափակել է կառավարության շենքը, որի դիմաց նաեւ մեծ թվով ցուցարարներ կան։

Իրավապահներն արդեն մեծ թվով անձանց բերման են ենթարկել։ Նշենք, որ ցուցարարները բաժանվել են մի քանի խմբի. մի մեծ խումբը Էրեբունի համայնքում է, մեկ այլ մեծ խումբ շարժվում է Մաշտոցի պողոտայով, մի խումբ էլ երթով շարժվում է Վարդանանց փողոցով:

Այլ խմբեր եւս կան քաղաքի տարբեր հատվածներում:Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ:

Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց եւ հարկադրաբար տարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին:

Ուժայինները բռնի ուժով բազմաթիվ ցուցարարների են բերման ենթարկել:




Լրահոս

Առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրեական գործ

«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։

Ավելին »