«ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ». ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2018-05-23 21:28:02

Մայիսի 26-ին Երեւանը երկրորդ տարին անընդմեջ հյուրընկալելու է Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը:
Հետաքրքիր ու յուրօրինակ մրցաշարում այս անգամ ելույթ են ունենալու Լիտվայի, Լատվիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի լրագրողական թիմերը: Հայաստանից ներկայացված կլինի երկու թիմ՝ Երեւանից ու Գյումրիից:
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր, Երեւանի թիմի ավագ Դավիթ Ալավերդյան
Սա զուտ միայն մարզական միջոցառում չէ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու զբոսաշրջիկների թվի աճն ապահովելն է: Փոքր բյուջեով մենք կարողանում ենք ավելի քան 100 լրագրող ընդունել մեր երկրում եւ, ինչպես նկատեցինք նախորդ տարի, նրանք մեծ բավականություն ստացան: Մեկնելով իրենց երկրներ՝ բազմաթիվ դրական հրապարակումներ գրեցին ու անընդհատ հարցնում էին, թե երբ ենք կազմակերպելու հաջորդ մրցաշարը:
Դիմեցինք մեր աջակիցներին ու շատ ուրախ ենք, որ նրանք օգնեցին մեզ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել մրցաշարը: 
Հյուրերի մի մասը վաղն արդեն կժամանի Հայաստան, մյուսները կլինեն մայիսի 25-ին: Արդեն 26-ին ժամը 12:00-ից «Փյունիկ» ակումբի դաշտերում կկայանան հանդիպումները: Մրցաշարը լինելու է շրջանաձեւ, բոլոր թիմերը կխաղան միմյանց դեմ, իսկ հանդիպումները կտեւեն 15 րոպե:
Մենք պատահական չենք ընտրել մրցաշարի անցկացումն այս օրերին: Ասեմ, որ մրցաշարը նվիրելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100 եւ Երեւանի 2800-ամյակին: Հյուրերից մի մասը մնալու է Երեւանում նաեւ մայիսի 28-ին եւ ներկա է գտնվելու 100-ամյակին նվիրված միջոցառումներին: 
Հայաստանի առաջին ալիքի մարզական ծրագրերի ղեկավար, Երեւանի թիմի մարզիչ Կարեն Գիլոյան
Ընդհանրապես, տարբեր երկրներում լրագրողների միջեւ սպորտային միջոցառումներ կազմակերպելու ավանդույթ կա, բայց դրանք տեւում են մեկ կամ երկու անգամ: Միայն Լիտվայում է, որ ավելի քան 10 տարի ֆուտբոլային մրցաշար է կայանում: Մենք նույնպես ցանկանում ենք Երեւանի մրցաշարը դարձնել ավանդական:
Առաջին անգամ ամեն ինչ շատ լավ էինք կազմակերպել, մեր բոլոր հյուրերը գոհ մնացին, հետաքրքիր նյութեր պատրաստեցին Հայաստանի մասին: Նշեմ, որ հիմա էլ ամբողջովին պատրաստ ենք:
Բացի զուտ ֆուտբոլային մրցաշարից մենք նաեւ շրջայց ենք կազմակերպել լրագրողների համար: Մայիսի 27-ին նրանց տանելու ենք Սեւան ազգային պարկ:
Հաղթողը ստանալու է փոխանցիկ գավաթ, իսկ մրցանակակիրները՝ մեդալներ: Բացի այդ էլ մեր գործընկերները մրցանակներ են սահմանել մասնակիցների համար, կպարգեւատրվեն նաեւ լավագույն ֆուտբոլիստները:
ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Իվան ՏելեգինՄենք միշտ լավ հարաբերություններ ունենք լրատվամիջոցների հետ, պատահական չէ, որ այս անգամ էլ հաճույքով համաձայնեցինք դառնալ գլխավոր հովանավոր: Մեր բանկն էլ ունի իր թիմը, որը միշտ տարբեր մրցաշարերի է մասնակցում, մենք ներգրավված ենք սպորտի մեջ: 
Կիսում ենք այս մրցաշարի գաղափարները, այն հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում է անցնում:

Մայիսի 26-ին Երեւանը երկրորդ տարին անընդմեջ կհյուրընկալի Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 23: Լրագրողական յուրօրինակ այս ֆուտբոլային մրցաշարի ընթացքում ելույթ կունենան Լիտվայի, Լատվիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի լրագրողական թիմերը: Հայաստանը կներկայացնի երկու թիմ՝ Երեւանից ու Գյումրիից:

Երեւանի թիմի ավագ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի խոսքով, սա զուտ միայն մարզական միջոցառում չէ.

«Մեր հիմնական նպատակը Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու զբոսաշրջիկների թվի աճն ապահովելն է: Փոքր բյուջեով մենք կարողանում ենք ավելի քան 100 լրագրող ընդունել մեր երկրում եւ, ինչպես նկատեցինք նախորդ տարի, նրանք մեծ բավականություն ստացան: Մեկնելով իրենց երկրներ՝ բազմաթիվ դրական հրապարակումներ գրեցին ու անընդհատ հարցնում էին, թե երբ ենք կազմակերպելու հաջորդ մրցաշարը»:

Հյուրերի մի մասը վաղն արդեն կժամանի Հայաստան, մյուսները տեղում կլինեն մայիսի 25-ին, իսկ արդեն 26-ին ժամը 12:00-ից «Փյունիկ» ակումբի դաշտերում կկայանան հանդիպումները: Մրցաշարը լինելու է շրջանաձեւ, բոլոր թիմերը կխաղան միմյանց դեմ, իսկ հանդիպումները կտեւեն 15 րոպե:

«Մենք պատահական չենք ընտրել մրցաշարի անցկացումն այս օրերին: Ասեմ, որ մրցաշարը նվիրելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100 եւ Երեւանի 2800-ամյակին: Հյուրերի մի մասը մնալու է Երեւանում նաեւ մայիսի 28-ին եւ ներկա է գտնվելու 100-ամյակին նվիրված միջոցառումներին»: - տեղեկացրել է Դավիթ Ալավերդյանը: 

Երեւանի թիմի մարզիչ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի խոսքով, ընդհանրապես, տարբեր երկրներում լրագրողների միջեւ սպորտային միջոցառումներ կազմակերպելու ավանդույթ կա, բայց դրանք իրականացնում են մեկ կամ երկու անգամ: Միայն Լիտվայում է, որ ավելի քան 10 տարի շարունակ ֆուտբոլային մրցաշար է անցկացվում:

«Մենք նույնպես ցանկանում ենք Երեւանի մրցաշարը դարձնել ավանդական: Առաջին անգամ ամեն ինչ շատ լավ էինք կազմակերպել, մեր բոլոր հյուրերը գոհ մնացին, հետաքրքիր նյութեր պատրաստեցին Հայաստանի մասին: Նշեմ, որ հիմա էլ ամբողջովին պատրաստ ենք: Բացի զուտ ֆուտբոլային մրցաշարից մենք նաեւ շրջայց ենք կազմակերպել լրագրողների համար: Մայիսի 27-ին նրանց տանելու ենք Սեւան ազգային պարկ»:

Մրցաշարի հաղթողը կստանա փոխանցիկ գավաթ, իսկ մրցանակակիրները՝ մեդալներ: Մասնակիցների համար մրցանակներ են սահմանել նաև մրցաշարի գործընկերները, լավագույն ֆուտբոլիստները նույնպես կպարգեւատրվեն:

ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Իվան Տելեգինը նշել է, որ լավ հարաբերություններ ունեն լրատվամիջոցների հետ և պատահական չէ, որ այս անգամ էլ հաճույքով համաձայնեցին դառնալ գլխավոր հովանավոր:

«Մեր բանկն էլ ունի իր թիմը, որը միշտ տարբեր մրցաշարերի է մասնակցում, մենք ներգրավված ենք սպորտի մեջ: Կիսում ենք այս մրցաշարի գաղափարները, այն հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում է անցնում», - խոսքը եզրափակել է Տելեգինը: 

mediamax.am

լուսանկարը՝ ArmDay.am




Սպորտ

ՆԵՅՄԱՐԸ ՌԵԱԼՈ՞ՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերջակետ դրեց ՌԵԱԼ հնարավոր տեղափոխության հարցի վերաբերյալ:

 

Ավելին »