Սիսակ Գաբրելյանի եւ Ավետիք Իշխանյանի անձնական երաշխավորությամբ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

2019-11-12 13:57:35

Սիսակ Գաբրելյանի եւ Ավետիք Իշխանյանի անձնական երաշխավորությամբ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Ուրախ եմ, որ Արսեն Բաբայանը անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Շնորհակալ եմ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին նրանց անձնական երաշխավորության համար։ Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար»,- գրել է նա։

 Գրում է Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում : 

 

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3750072195018624




Բլոգ

20-րդ դարում մահապատժի ենթարկված ամենաերիտասարդ ամերիկացին 14-ամյա սեւամորթ Ջորջ Սթիննին էր

20-րդ դարում մահապատժի ենթարկված ամենաերիտասարդ ամերիկացին 14-ամյա սեւամորթ Ջորջ Սթիննին էր:

Ավելին »