ԵԹԵ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՁԵՐ ՈՏՔԻՆ...

2018-08-29 14:03:15

Արդյո՞ք Դուք կոնֆլիկտային անձնավորություն եք: Այս առումով Ձեզ ճանաչելու համար լրացրեք այս թեստը` յուրաքանչյուր հարցի համար ընտրելով մեկ պատասխան:

 

 

1.            Հասարակական տրանսպորտում բարձրաձայն վիճում են: Ձեր արձագանքը`

A - չեմ մասնակցի.

B - համառոտ կարտահայտվեմ իմ կարծիքով ճիշտ կողմի օգտին.

C - անմիջապես կմիջամտեմ և ինձ վրա կվերցնեմ ՙհարվածը՚:

 

2.            Ժողովների ժամանակ հանդես գալի՞ս եք ղեկավարության քննադատությամբ`

A – ոչ.

B - միայն այն դեպքում, երբ դրա համար ունենում եմ ծանրակշիռ հիմքեր.

C - ցանկացած առիթի դեպքում քննադատում եմ ոչ միայն ղեկավարությանը, այլև նրանց աջակցողներին:

 

3.            Հաճա՞խ եք վիճում ընկերների հետ`

A - միայն այն դեպքում, եթե նրանք նեղացկոտ չեն.

B - միայն սկզբունքային հարցերում.

C - վեճերն իմ տարերքն են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.            Երբ հերթի ժամանակ ինչ-որ մեկը փորձում է առանց հերթի սպասարկվել, ի՞նչ եք անում`

A - ներքուստ բարկանում եմ, սակայն լռում եմ.

B - նկատողություն եմ անում.

C - առաջ եմ գնում և հետևում եմ կարգուկանոնին:

 

5.            Տանը Ձեզ մատուցում են անալի կերակուր: Ձեր արձագանքը`

A - մանրուքի համար աղմուկ չեմ բարձրացնի.

B - անաղմուկ կվերցնեմ աղը.

C - չեմ դիմանա, նկատողություն կանեմ և ցուցադրական կհրաժարվեմ ուտել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.            Եթե փողոցում կամ հասարակական տրանսպորտում ինչ-որ մեկը կանգնել է Ձեր ոտքին`

A - բարկացած կնայեմ կանգնողին.

B - նկատողություն կանեմ.

C - կարտահայտվեմ` չամաչելով արտահայտություններիս համար:

 

7.            Եթե Ձեր մտերիմներից մեկը գնել է իր, որը Ձեզ դուր չի եկել`

A - կլռեմ.

B - կսահմանափակվեմ կարճ, բայց նուրբ մեկնաբանությամբ.

C – վիճաբանության թեմա կդարձնեմ:

 

8.            Վիճակահանության մեջ Ձեր բախտը չի բերում, ինչպե՞ս կվերաբերվեք դրան`

A - կփորձեմ անտարբեր մնալ, սակայն ինքս ինձ խոսք կտամ երբեք չմասնակցել վիճակահանության.

B - չեմ թաքցնի դժգոհությունս, սակայն կատարվածին հումորով կվերաբերեմ` խոստանալով, որ դեռ կհաղթեմ.

C - պարտությունը երկար ժամանակ կփչացնի իմ տրամադրությունը:

 

Այժմ միավորները հաշվեք հետևյալ սկզբունքով`

            յուրաքանչյուր A` 4, B` 2, C` 0 միավոր է:

 

22 – 32 միավոր

Դուք նրբանկատ և խաղաղասեր անձնավորություն եք, խուսափում եք վեճերից և լարված, ծայրահեղ իրավիճակներից:

….Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է….

Այս արտահայտությունը երբեք չի եղել Ձեր նշանաբանը, և, միգուցե, հենց այդ պատճառով էլ Ձեզ անվանում են հարմարվող: Համարձակություն ձեռք բերեք. եթե պայմանները ստիպում են արտահայտվել, Ձեր սկզբունքներին դեմ մի գնացեք և բացեիբաց ասեք ճշմարտությունը:

 

12 – 20 միավոր

Դուք կոնֆլիկտային մարդու տպավորություն եք թողնում, սակայն իրականում կոնֆլիկտների մեջ մտնում եք, եթե այլ միջոցներ չկան կամ սպառված են մյուս բոլոր միջոցները: Դուք հաստատակամ եք, մնում եք նույն կարծիքին` չմտածելով, թե դա ինչպես կարող է անդրադառնալ Ձեր աշխատանքային դրության կամ ընկերական հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ դուրս չեք գալիս քաղաքավարության սահմաններից և չեք ստորանում վիրավորանքների աստիճան: Այս ամենը Ձեր անձի նկատմամբ հարգանք է ստեղծում:

 

մինչև 10 միավոր

Վեճերը և կոնֆլիկտները թթվածին են, առանց որի Դուք չեք կարողանում ապրել: Սիրում եք քննադատել այլոց, սակայն Ձեր հասցեին դիտողություն լսելու դեպքում կարող եք տվյալ անձին ՙհում-հում ուտել՚: Ձեր քննադատությունը քննադատության համար է, ոչ թե գործի օգտակարության: Շատ դժվար է այն մարդկանց համար, ովքեր Ձեր կողքին են տանը և աշխատավայրում: Ձեր անզուսպ լինելն ու կոպտությունը վանում է մարդկանց: Միգուցե հենց դա է պատճառը, որ Դուք չունեք իսկական ընկերներ: Փորձեք հաղթահարել Ձեր բռնկվող բնավորությունը:




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »