Երեկ ամբողջ օրն Արցախում անցկացրած Դեն Բիլզերյանը, ում այցելության ընթացքում հիմնականում ուղեկցում են Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն, այսօր առավոտյան թիկնապահների ուղեկցությամբ դուրս եկավ հյուրանոցից և առավոտյան մարզումների համար այցելեց ՕՐԱՆԺ ՖԻՏՆԵՍ ՊՐԵՄԻՈՒՄ ԱԿՈՒՄԲ:
Ինչպես դատում ենք տեսանյութերից, նա այսօր մարզել է իր երկմկանն ու եռամկանը, կամ ինչպես ավելի ընդունված է ասել բիցեպսն ու տրիցեպսը:
Դենի մարզումների մասին մեզ պատմեց ակումբի աշխատակից Արամ Գևորգյանը: