ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

2018-07-12 21:10:47

 

Ինչու՞ են մեզ համար հիմա կարևոր Հայաստանի վարչապետի ներկայիս հանդիպումները Բրյուսելում: Փաստորեն այն գլխավոր պատճառով, որ երկարամյա ընդմիջումից հետո, իսկ ընդհանրապես՝ առաջին անգամ 21-րդ դարում Հայաստանը վերջապես ներկայացնում է իրապես լեգիտիմ, հայաստանցիների բացարձակ մեծամասնության կամքը ներկայացնող ղեկավար:
Եվ սա բնավ էլ միայն խոսքեր չեն: Տեսեք, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկիրն արդեն հնարավորություն է ստացել քաղաքակիրթ աշխարհին հստակ ներկայացնել այսօրվա ազատական Հայաստանի և բռնապետական Ադրբեջանի միջև եղած ակնհայտ տարբերությունը: Բրյուսելում Փաշինյանն ասել է. «Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»: 
Այսինքն, Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմաններին իրականացված որևէ գրոհ՝ քաղաքակակիրթ աշխարհի կողմից այսուհետ պետք է ընկալվի որպես հարձակում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ առումով նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության դեմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչու՞ են մեզ համար կարևոր Հայաստանի վարչապետի Բրյուսելյան հանդիպումները: Իր մտորումներն է կիսում ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Շուխյանը: 


ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 12: Ինչու՞ են մեզ համար հիմա կարևոր Հայաստանի վարչապետի ներկայիս հանդիպումները Բրյուսելում:

Փաստորեն այն գլխավոր պատճառով, որ երկարամյա ընդմիջումից հետո, իսկ ընդհանրապես՝ առաջին անգամ 21-րդ դարում Հայաստանը վերջապես ներկայացնում է իրապես լեգիտիմ, հայաստանցիների բացարձակ մեծամասնության կամքը ներկայացնող ղեկավար:Եվ սա բնավ էլ միայն խոսքեր չեն:

Տեսեք, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկիրն արդեն հնարավորություն է ստացել քաղաքակիրթ աշխարհին հստակ ներկայացնել այսօրվա ազատական Հայաստանի և բռնապետական Ադրբեջանի միջև եղած ակնհայտ տարբերությունը:

Բրյուսելում Փաշինյանն ասել է. «Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»:

Այսինքն, Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմաններին իրականացված որևէ գրոհ՝ քաղաքակակիրթ աշխարհի կողմից այսուհետ պետք է ընկալվի որպես հարձակում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ առումով նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության դեմ:

լուսանկարը՝ primeminister.am




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »