Ruben Shukhyan
15 hrs ·
Այսպիսին ենք հիշում և այսպիսին է եղել մի քանի տասնամյակ առաջ այս պատմական շենքը Երևանի կենտրոնում, Արամի 9 հասցեում՝ Ֆադեյ Քալանթարյանի եկամտաբեր տունը (ճարտարապետ Բորիս Մեհրաբյան), որտեղ 1917-1919 թթ. ապրել է Արամ Մանուկյանը: Շենքն այժմ ավերակ վիճակում է, ներառված է «Հին Երևան» նախագծի մեջ և սպասում է այդ նախագծի շրջանակներում վերականգնման իր հերթին:
Պարզվում է՝ 1990-ականներին այս շենքն արդեն իսկ գտնվում էր վթարային վիճակում, և ահա «ԼՎ Արքիթեքթս» արվեստանոցը ճարտարապետ Լևոն Վարդանյանի ղեկավարությամբ կազմել էր վերականգնման նախագիծ և ներկայացրել Կենտրոն թաղապետարան: Նախագիծը հաստատվել էր և թաղապետարանը պատրաստակամություն էր ստանձնել ֆինանսներ հատկացնել շենքը վերականգնելու համար: Սակայն այդ գործընթացը կանգնեց, երբ Արարատ Զուրաբյանը դուրս եկավ թաղապետի պաշտոնից։
Լուսանկարը՝ «Հին Երևան թաղամաս/Old Yerevan quarter» ֆեյսբուքյան էջից:

Այսպիսին ենք հիշում և այսպիսին է եղել մի քանի տասնամյակ առաջ այս պատմական շենքը Երևանի կենտրոնում, Արամի 9 հասցեում՝ Ֆադեյ Քալանթարյանի եկամտաբեր տունը (ճարտարապետ Բորիս Մեհրաբյան), որտեղ 1917-1919 թթ. ապրել է Արամ Մանուկյանը:
ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 29: Շենքն այժմ ավերակ վիճակում է, ներառված է «Հին Երևան» նախագծի մեջ և սպասում է այդ նախագծի շրջանակներում վերականգնման իր հերթին:
Պարզվում է՝ 1990-ականներին այս շենքն արդեն իսկ գտնվում էր վթարային վիճակում, և ահա «ԼՎ Արքիթեքթս» արվեստանոցը ճարտարապետ Լևոն Վարդանյանի ղեկավարությամբ կազմել էր վերականգնման նախագիծ և ներկայացրել Կենտրոն թաղապետարան:

Նախագիծը հաստատվել էր և թաղապետարանը պատրաստակամություն էր ստանձնել ֆինանսներ հատկացնել շենքը վերականգնելու համար:
Սակայն այդ գործընթացը կանգնեց, երբ Արարատ Զուրաբյանը դուրս եկավ թաղապետի պաշտոնից։