ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊՐՈՑԵՍ Է ԳՆՈՒՄ, ՈՐԻ ԴԵՄԸ ՊԵՏՔ Է ԱՌՆԵԼ

2018-05-15 13:11:14

 

Մի բան էլ ասեմ՝ նոր կառավարությանն ուղղված։ Հուսով եմ կկարդան կամ տեղ կհասնի։
Էս պահին մի վտանգավոր պրոցես է գնում, որի դեմը պետք է առնել։ Մարդկանց մոտ ձևավորվել են ու շարունակում են ձևավորվել գերլավատեսական չափազանցված սպասումներ։ Ճիշտ հասկացեք՝ խոսքը նորմալ դրական սպասումների մասին չի, դրանք լավ բան են։ Խոսքը չափազանցված սպասումների մասին է։ Շատերը սպասում են, որ շատ արագ իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, թոշակները բարձրանալու են, աշխատավարձերը աճելու են, ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները նվազելու են, լիքը նոր աշխատատեղեր են ստեղծվելու, հարկերը նվազելու են և այլն։
Ոչ բոլորն են հասկանում, որ նման բաներ արագ չեն լինում։ Շատերին թվում է, թե որոշ օլիգարխներին հարկային դաշտ բերելով՝ բյուջե միանգամից լիքը փող է մտնելու։ Շատերին թվում է, թե Հայաստանից դուրս հոսած միլիարդները կարելի է վերադարձնել Հայաստան, ու այն էլ՝ կարճ ժամանակում։
Ու էս չափազանցված սպասումները կարճ ժամանակ անց բերելու են խորը հիասթափության ու դժգոհությունների, որոնք արտահերթ ընտրությունների շեմին արդեն շոշափելի կլինեն։
Ի՞նչ պետք է անել։
Մի կողմից, պետք է մարդկանց հետ անկեղծ ու իրենց հասկանալի լեզվով խոսել։ Բացատրել, որ ոչ մի բան արագ չի լինում։ Որ արդյունքների համար ժամանակ ու աշխատանք է պետք։
Բացատրեք, որ դուք ժամանակավոր կառավարություն եք, որի "ձեռքերը կապված են"։ Որ լուրջ, խորքային բարեփոխումներ իրականացնելու համար օրենքներ պետք է ընդունվեն։ ԱԺ-ում։ Որտեղ ՀՀԿ-ն 58 ձայն ունի 105-ից։
Բացատրեք, որ գործադիր իշխանությունը վերցնելով՝ պայքարը դեռ չի ավարտվել։ Ու դուք էլ դա մի մոռացեք։
Ճիշտ է՝ որպես ժամանակավոր կառավարության անդամներ, էս փուլում էլ շատ բան կարող եք անել ու չեմ կասկածում, որ կանեք՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացում, մտածելակերպի փոփոխություն և այլն։ Բայց պետք չի գերագնահատել էս պահին առկա հնարավորությունները ու նպաստել չափազանցված սպասումների ձևավորմանը ։
Էս փուլում ձեր գերխնդիրը, եթե շատ անկեղծ եք ուզում, տնտեսությունը մինչև արտահերթ ընտրություններ անցնցում "յոլա տանելն է" ու նորմալ ընտրություններ կազմակերպելը։ Տնտեսական հրաշք ձեզնից հիմա ոչ ոք չի պահանջի, եթե ինքներդ նման մեսիջներ չհաղորդեք։
Միայն նորմալ ընտրություններից հետո փոփոխությունը լիարժեք կլինի, ու միայն դրանից հետո իրատեսական կլինի խոսել թռիչքաձև աճից, ներդրումային բումից, ներգաղթից և այլ բաներից։
Նոր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, էսօր վստահության աննախադեպ մակարդակ ունի։ Խոսեք, ներկայացրեք և՛ հնարավորությունները, և՛ խոչընդոտներն ու սահմանափակումները, մարդիկ կհավատան, կհասկանան ու վաղը իրենց հիասթափված չեն զգա։
Գրածս երևի հաճելի չի կարդալ, բայց պետք է։ Որովհետև ինչ ասում եմ՝ ի նպաստ ձեզ է, ու ոչ թե չարախնդալով եմ ասում, այլ անհանգստանալով ու սրտացավությամբ։ 
Համոզված եմ, դուք էս ամեն ինչը լավ գիտեք, ու սկզբնական փուլում շատ էիք խոսում մասին։ Բայց երևի տեմպի տակ աչքաթող եք արել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մի բան էլ ասեմ՝ նոր կառավարությանն ուղղված։ Հուսով եմ կկարդան կամ տեղ կհասնի։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը: 

 

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ 

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 15: Էս պահին մի վտանգավոր պրոցես է գնում, որի դեմը պետք է առնել։ Մարդկանց մոտ ձևավորվել են ու շարունակում են ձևավորվել գերլավատեսական չափազանցված սպասումներ։ Ճիշտ հասկացեք՝ խոսքը նորմալ դրական սպասումների մասին չի, դրանք լավ բան են։ Խոսքը չափազանցված սպասումների մասին է։ Շատերը սպասում են, որ շատ արագ իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, թոշակները բարձրանալու են, աշխատավարձերը աճելու են, ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները նվազելու են, լիքը նոր աշխատատեղեր են ստեղծվելու, հարկերը նվազելու են և այլն։


Ոչ բոլորն են հասկանում, որ նման բաներ արագ չեն լինում։ Շատերին թվում է, թե որոշ օլիգարխներին հարկային դաշտ բերելով՝ բյուջե միանգամից լիքը փող է մտնելու։ Շատերին թվում է, թե Հայաստանից դուրս հոսած միլիարդները կարելի է վերադարձնել Հայաստան, ու այն էլ՝ կարճ ժամանակում։
Ու էս չափազանցված սպասումները կարճ ժամանակ անց բերելու են խորը հիասթափության ու դժգոհությունների, որոնք արտահերթ ընտրությունների շեմին արդեն շոշափելի կլինեն։


Ի՞նչ պետք է անել։


Մի կողմից, պետք է մարդկանց հետ անկեղծ ու իրենց հասկանալի լեզվով խոսել։ Բացատրել, որ ոչ մի բան արագ չի լինում։ Որ արդյունքների համար ժամանակ ու աշխատանք է պետք։
Բացատրեք, որ դուք ժամանակավոր կառավարություն եք, որի "ձեռքերը կապված են"։ Որ լուրջ, խորքային բարեփոխումներ իրականացնելու համար օրենքներ պետք է ընդունվեն։ ԱԺ-ում։ Որտեղ ՀՀԿ-ն 58 ձայն ունի 105-ից։
Բացատրեք, որ գործադիր իշխանությունը վերցնելով՝ պայքարը դեռ չի ավարտվել։ Ու դուք էլ դա մի մոռացեք։


Ճիշտ է՝ որպես ժամանակավոր կառավարության անդամներ, էս փուլում էլ շատ բան կարող եք անել ու չեմ կասկածում, որ կանեք՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացում, մտածելակերպի փոփոխություն և այլն։ Բայց պետք չի գերագնահատել էս պահին առկա հնարավորությունները ու նպաստել չափազանցված սպասումների ձևավորմանը ։


Էս փուլում ձեր գերխնդիրը, եթե շատ անկեղծ եք ուզում, տնտեսությունը մինչև արտահերթ ընտրություններ անցնցում "յոլա տանելն է" ու նորմալ ընտրություններ կազմակերպելը։ Տնտեսական հրաշք ձեզնից հիմա ոչ ոք չի պահանջի, եթե ինքներդ նման մեսիջներ չհաղորդեք։
Միայն նորմալ ընտրություններից հետո փոփոխությունը լիարժեք կլինի, ու միայն դրանից հետո իրատեսական կլինի խոսել թռիչքաձև աճից, ներդրումային բումից, ներգաղթից և այլ բաներից։


Նոր կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, էսօր վստահության աննախադեպ մակարդակ ունի։ Խոսեք, ներկայացրեք և՛ հնարավորությունները, և՛ խոչընդոտներն ու սահմանափակումները, մարդիկ կհավատան, կհասկանան ու վաղը իրենց հիասթափված չեն զգա։
Գրածս երևի հաճելի չի կարդալ, բայց պետք է։ Որովհետև ինչ ասում եմ՝ ի նպաստ ձեզ է, ու ոչ թե չարախնդալով եմ ասում, այլ անհանգստանալով ու սրտացավությամբ։ 

Համոզված եմ, դուք էս ամեն ինչը լավ գիտեք, ու սկզբնական փուլում շատ էիք խոսում այդ մասին։ Բայց երևի տեմպի տակ աչքաթող եք արել։




Բլոգ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

Ավելին »