ԱԶԳՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀԵԼՈՒ ԲԱԽՏՈՐՈՇ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

2018-04-24 12:33:10

 

ԱԶԳՆ ՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀԵԼՈՒ ԲԱԽՏՈՐՈՇ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ...
Պատմական անհերքելի իրադարձութիւնները բազմիցս են վկայել, որ հայ ժողովուրդը իր համազգային թէ՛ համահայկական իղձերի ու նպատակների իրականացման ճամբին ծառացած մարտահրաւէրները եւ առաւել եւս սպառնալիքները համազգային միեւնոյն գիտակցութեամբ կարողացել է փոխարինել հնարաւոր յաղթանակներով, երաշխաւորելու համար համընդհանուր՝ ազգային ու պետական շահերի անվտանգութիւնը:
Պետական շահերի տեսանկիւնից, յատկապէս Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման աւելի քան քառորդդարեայ ժամանակաշրջանում, հայոց համազգային պահանջատիրութեամբ բնորոշւող Հայ Դատի ու տւեալ հանգրւանում՝ Հայոց Ցեղասպանութեան համընդգրկուն հետեւանքների փոխհատուցմանը հանգուցալուծող պայքարը հայոց համար գերազանցապէս ազգային ու պետական անվտանգութեան հիմնախնդիր է: Յատկապէս՝ երբ օրաւուր ականատեսն ենք ցեղասպան պետութեան ժառանգորդների մերօրեայ հայատեաց, ժխտողական կեցւածքին ու Հայաստան պետութեանը մինչեւ վերջ մեկուսացնել-շրջափակելու նենգամիտ քայլերին…:
Համազգային մեր պայքարը, սակայն, շարունակում է իր յարատեւ երթը: Շեշտադրելի է միաժամանակ համազգային բառակապակցութիւնը, երբ այս օրերին իսկ, Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին, հայազգի քաջակորով պատգամաւոր Կարօ Փայլանը, Թուրքիայի մեջլիսում իսկ, իր հերթական խիզախ քայլն է անում, արժանանալով միեւնոյն համազգային հպարտութեան գործօն-խորհրդանիշի, յաչս ողջ հայութեան ու ինչու չէ նաեւ՝ համաշխարհային ընտանիքի…:
…. Հայոց համազգային փրկարար գերնպատակներից է նաեւ ու մանաւանդ վերանւաճւած անկախ պետականութեան կայացումն ու հզօրացումը, քանզի դրա կենսաւորմամբ է, որ նոյն պահանջատիրութիւնն ու հայկական 103-ամեայ դատը կը հանգուցալուծւի արդարահատոյց եւ հայութեանը ամբողջապէս նպաստող հանգամանքների կիրառմամբ:
Պետականութեան կայացման ճամբին, սակայն, ներքաղաքական խմորումները, որոնք դարձեալ յաչս ողջ հայութեան ու միջազգային հանրութեան, ակներեւ են մեր հայրենի երկրում, տրամագծօրէն ու անմիջականօրէն փոխկապակցւած են պետութեան՝ արտաքին քաղաքականութեան, միջազգային վարկի ու մէկ խօսքով՝ ցեղասպան հարեւանների առկայութեամբ անվտանգութիւնը երաշխաւորելու խիստ պատասխանատու հանգամանքի հետ, ինչքան էլ որ ներքաղաքական պայքարը օժտւած լինի ժողովրդական պահանջների արդարացիութեամբ:
Ահաւասիկ, այստեղ է, որ կրկին ու կրկին համազգային ու հաւաքական գիտակցութիւնը անհրաժեշտաբար պէտք է յուշի իւրաքանչիւր հայորդու, որ ներքին արդար պահանջի ու պայքարի եղանակներն ու մարտավարական քայլերը լինեն կշռադատւած, վերահսկելի, ազգային յանձնառութեան ու պատասխանատւութեան այն գիտակցութեամբ, որպէսզի պետականութեան կայացման դժւարին ու ըստ ամենայնի բոլոր ազգերի համար տատասկոտ ճանապարհում ցցւած մարտահրաւէրները վերածւեն յաղթահարելի դժւարութիւնների եւ հաստատապէս ոչ՝ պետութիւնն կազմաքանդող ներքին ու արտաքին սպառնալիքների:
Թող որ այս համոզումներով՝ ազգն ու պետութիւնը անսասան պահելու բախտորոշ գիտակցումով նաեւ ընդառաջ գնանք ազգովի՝ մեր Բիւրաւոր Նահատակների անփոխարինելի կտակը կենսագործելու ի խնդիր:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ  ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ

 

ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔՅԱՆ

Համազգային մեր պայքարը շարունակում է իր հարատև երթը: Գրում է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, անդրադառնալով մեր ժողովրդի համազգային իղձերի ու նպատակների իրականացման ճանապարհին մշտապես ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին, Հայոց ցեղասպանության տարելիցի և Հայաստանում ընթացող վերջին իրադարձությունների համատեքստում

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 24: Պատմական անհերքելի իրադարձությունները բազմիցս են վկայել, որ հայ ժողովուրդը իր համազգային թէ՛ համահայկական իղձերի ու նպատակների իրականացման ճամփին ծառացած մարտահրավերները եւ առավել ևս սպառնալիքները համազգային միեւնույն գիտակցությամբ կարողացել է փոխարինել հնարավոր հաղթանակներով, երաշխավորելու համար համընդհանուր՝ ազգային ու պետական շահերի անվտանգությունը:

Պետական շահերի տեսանկյունից, հատկապես Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման ավելի քան քառորդ դարյա ժամանակաշրջանում, հայոց համազգային պահանջատիրությամբ բնորոշվող Հայ Դատի ու տվյալ հանգրվանում՝ Հայոց Ցեղասպանության համընդգրկուն հետեւանքների փոխհատուցմանը հանգուցալուծող պայքարը հայոց համար գերազանցապես ազգային ու պետական անվտանգության հիմնախնդիր է:

Հատկապէս՝ երբ օրավուր ականատեսն ենք ցեղասպան պետության ժառանգորդների մերօրյա հայատյաց, ժխտողական կեցվածքին ու Հայաստան պետությանը մինչեւ վերջ մեկուսացնել-շրջափակելու նենգամիտ քայլերին:

Համազգային մեր պայքարը, սակայն, շարունակում է իր հարատեւ երթը: Շեշտադրելի է միաժամանակ համազգային բառակապակցությունը, երբ այս օրերին իսկ, Ցեղասպանության 103-րդ տարելիցին, հայազգի քաջակորով պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի մեջլիսում իսկ, իր հերթական խիզախ քայլն է անում, արժանանալով միեւնույն համազգային հպարտության գործոն-խորհրդանիշի, ի հաճս ողջ հայության ու ինչու չէ նաեւ՝ համաշխարհային ընտանիքի:

Հայոց համազգային փրկարար գերնպատակներից է նաեւ ու մանավանդ վերանվաճված անկախ պետականության կայացումն ու հզորացումը, քանզի դրա կենսավորմամբ է, որ նույն պահանջատիրությունն ու հայկական 103-ամյա դատը կը հանգուցալուծվի արդարահատույց եւ հայությանը ամբողջապես նպաստող հանգամանքների կիրառմամբ:

Պետականության կայացման ճամփին, սակայն, ներքաղաքական խմորումները, որոնք դարձեալ ի հաճս ողջ հայութեան ու միջազգային հանրութեան, ակներեւ են մեր հայրենի երկրում, տրամագծորեն ու անմիջականորեն փոխկապակցւած են պետության՝ արտաքին քաղաքականության, միջազգային վարկի ու մեկ խոսքով՝ ցեղասպան հարևանների առկայությամբ անվտանգությունը երաշխավորելու խիստ պատասխանատու հանգամանքի հետ, ինչքան էլ որ ներքաղաքական պայքարը օժտված լինի ժողովրդական պահանջների արդարացիութեամբ:

Ահավասիկ, այստեղ է, որ կրկին ու կրկին համազգային ու հաաքական գիտակցությունը անհրաժեշտաբար պետք է հուշի յուրաքանչյուր հայորդու, որ ներքին արդար պահանջի ու պայքարի եղանակներն ու մարտավարական քայլերը լինեն կշռադատված, վերահսկելի, ազգային հանձնառության ու պատասխանատվության այն գիտակցութեամբ, որպեսզի պետականության կայացման դժվարին ու, ըստ ամենայնի, բոլոր ազգերի համար տատասկոտ ճանապարհում ցցված մարտահրավէրները վերածվեն հաղթահարելի դժվարությունների եւ հաստատապես ոչ՝ պետությունը կազմաքանդող ներքին ու արտաքին սպառնալիքների: Թող որ այս համոզումներով՝ ազգն ու պետությունը անսասան պահելու բախտորոշ գիտակցումով նաև ընդառաջ գնանք ազգովի՝ մեր Բյուրավոր Նահատակների անփոխարինելի կտակը կենսագործելու ի խնդիր:




 




Բլոգ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ 1900 Թ-ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

 Լուսանկարից անկհայտ է դառնում, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմը՝ այն ժամանակվա խաղացողները միայն էթնիկ ֆրանսիացիներ են եղել: Ի դեպ, 1900-ին Փարիզում անցկացված 2-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցել են ընդամենը 3 ֆուտբոլային հավաքականներ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Բելգիա: Հաղթող է դարձել Մեծ Բրիտանիան, երկրորդը՝ ֆրանսիացիներն էին, երրորդը՝ բելգիացիները:

Ավելին »