ԽԱՆԻԿՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԽԱՐԲԵՐԴԻՑ ԷՐ

2018-03-24 19:22:35

 

Խանիկյանների ընտանիքը Խարբերդից.
Հին լուսանկարում՝ Ավետիս և Տիրուհի Խանիկյաններն են իրենց երեք զավակների հետ` Էդուարդ, Անժել և Նուբար (Խարբերդ, 1912 թիվ, Հասմիկ Խանիկյանի հավաքածուից):
Խարբերդը Արևմտյան Հայաստանի նշանավոր մշակութային կենտրոնն է հանդիսացել (եվրոպական պատմագրության մեջ այն նշվում է որպես Harput, ներկայումս Թուրքիայի Էլյազիգ քաղաքն է)։ Խարբերդի դերը առավել բարձրացավ 19-րդ դարում, և պատահական չէ, որ 1880-ականներին այն հիշատակվում էր արդեն որպես «գավառի Աթենք»։ Համազգային հռչակ էր վայելում Աստվածաբանական ճեմարանը, որը գործել է 1859-1915 թթ․։ Այստեղ դասավանդում էին հայերեն, գրաբար և աշխարհաբար քերականություն, հայոց պատմություն, աստվածաբանություն, մարդակազմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն։ Ավելի քան 600 շրջանավարտ է տվել Խարբերդի ամերիկյան «Եփրատ» հանրահայտ քոլեջը։ 1865-ին կազմակերպվեց կրթական և մշակութային «Սմբատյան ընկերությունը», որը բացեց երկսեռ վարժառան։ Կանանց շրջանում իր ակտիվ գործունեությունն էր ծավալում «Արաքս» կրթական և բարեգործական ընկերությունը։ 1880-ականներին Խարբերդում բեմադրվեց առաջին ներկայացումը՝ «Քաջն Վարդանը»։ 1889-ին հիմնադրվում է տպարան, հրատարակվում է հայերեն և եվրոպական լեզուներով գրականություն, իսկ 1909-ից լույս է տեսնում «Եփրատ» հայալեզու թերթը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ  

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 24: Հին լուսանկարում՝ Ավետիս և Տիրուհի Խանիկյաններն են իրենց երեք զավակների հետ` Էդուարդ, Անժել և Նուբար (Խարբերդ, 1912 թիվ, Հասմիկ Խանիկյանի հավաքածուից):


Խարբերդը Արևմտյան Հայաստանի նշանավոր մշակութային կենտրոնն է հանդիսացել (եվրոպական պատմագրության մեջ այն նշվում է որպես Harput, ներկայումս Թուրքիայի Էլյազիգ քաղաքն է)։ Խարբերդի դերը առավել բարձրացավ 19-րդ դարում, և պատահական չէ, որ 1880-ականներին այն հիշատակվում էր արդեն որպես «գավառի Աթենք»։ Համազգային հռչակ էր վայելում Աստվածաբանական ճեմարանը, որը գործել է 1859-1915 թթ․։

Այստեղ դասավանդում էին հայերեն, գրաբար և աշխարհաբար քերականություն, հայոց պատմություն, աստվածաբանություն, մարդակազմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն։

Ավելի քան 600 շրջանավարտ է տվել Խարբերդի ամերիկյան «Եփրատ» հանրահայտ քոլեջը։ 1865-ին կազմակերպվեց կրթական և մշակութային «Սմբատյան ընկերությունը», որը բացեց երկսեռ վարժարան։ Կանանց շրջանում իր ակտիվ գործունեությունն էր ծավալում «Արաքս» կրթական և բարեգործական ընկերությունը։ 1880-ականներին Խարբերդում բեմադրվեց առաջին ներկայացումը՝ «Քաջն Վարդանը»։

1889-ին հիմնադրվում է տպարան, հրատարակվում է հայերեն և եվրոպական լեզուներով գրականություն, իսկ 1909-ից լույս է տեսնում «Եփրատ» հայալեզու թերթը։




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »