Ֆարմանյան. Սա ԵԽԽՎ-ի արձագանքն է Ալիևի նոր թափ հավաքող հայատյացության քարոզարշավին

2018-03-14 16:07:58

ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ Փարիզում։

Ուրախ եմ, որ հանձնաժողովը կողմ քվեարկեց բրիտանացի պատգամավոր Լիամ Բիրնեի «Հակագործողություններ ահաբեկչությանը» վերտառությամբ զեկույցի նախագծում իմ հետևյալ առաջարկության ներառմանը. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է անդամ պետությունների ղեկավարների և անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչների՝ ատելություն պարունակող ելույթների բոլոր դեպքերը, որոնք առաջնորդում են իրենց ժողովուրդներին դեպի հետագա արմատականացում՝ քարոզչություն ծառայելով ատելության և բռնությունների համար»։

Սա, որ շուտով կդառնա ԵԽԽՎ բանաձևի մի մաս, արձագանք է Ադրբեջանի նախագահ Ալիևի և իր վարչակարգի նոր թափ հավաքող հայատյացության քարոզարշավին ԵԽԽվ-ի կողմից՝ ահաբեկչության և ռադիկալիզմի դեմ պայքարին նվիրված բանաձևում...»:

 

 




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »