Սուրեն Սարգսյան. Սա Թրամփի վարչակազմի օրոք ամենաբարձրաստիճան այցն է Հայաստանից ԱՄՆ

2018-03-14 15:36:23

«Պառլամենտական պատվիրակության այցը ԱՄՆ շատ էֆեկտիվ եմ գնահատում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Մի քանի օր շարունակ ինձ հարցնում են պառլամենտական պատվիրակության ԱՄՆ այցի մասին՝ տալով խայտաբղետ գնահատականներ։
Նախ, այցը առանձնահատուկ էր նրանով, որ պատվիրակության կազմում ներկայացված էին խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները։ Միաժամանակ ներգրավված էին փոխխոսնակը (հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարը), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Կարևոր էր ՀՅԴ ներգրավվածությունը, քանի որ կուսակցությունը Վաշինգտոնում ազդեցություն ունի։ Օրակարգը հարուստ էր։ Վերջին անգամ սենց հարուստ օրակարգով 90-ականներին էր այց եղել։ Փաստը մնում է փաստ, որ սա Թրամփի վարչակազմի օրոք ամենաբարձրաստիճան այցն է Հայաստանից ԱՄՆ։ Եվս կարևոր մի բան։ 

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը այցի կազմակերպմանը չի խանգարել։ Օժանդակել է։ Այնպես որ շրջանառության մեջ դրված այդ թեզը իրականության հետ կապ չունի։ Իսկ հանդիպումները (օրենսդիր, գործադիր, ԱԱԽ, ուղեղային կենտրոններ, համայնք) նույնպես չափազանց օգտակար էին։ Նենց որ ապրի և մեր դեսպանը ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանը մեզ մոտ։

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »