Լապշինը՝ հայերի ու ադրբեջանցիների «կոնտրաստային» տարբերության մասին

2018-03-07 11:58:38

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում երկու գրառում է կատարել ցույց տալու համար հայկական ու ադրբեջանական քարոզչության տարբերությունը:

Առաջինը Բաքվի դպրոցներից մեկի մասին է. «Իմ կյանքում ես ապրել եմ մի քանի երկրում. Ռուսաստանում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում: 

Այս երկրներից յուրաքանչյուրն ունի հակամարտություն և տարածքային վեճեր հարևանների հետ:

 

Բայց Իսրայելում երբեք չէին սովորեցնում , թե «բոլոր արաբները թշնամի են», ուկրաինական դպրոցներում չեն սովորեցնում, որ «բոլոր ռուսները օկուպանտ են ու թշնամի», չնայած Աբխազիային ու Օսետիային՝ վրացական դպրոցում իրենց երեխաներին չեն սովորեցնում, որ ռուս ազգն է իրենց թշնամին: Կամ Մոլդովան, որտեղ ես հիմա գտնվում եմ, այստեղ չեն սովորեցնում մոլդովացի երեխաներին, թե բոլոր ռուսները վատն են և օկուպացրել են Պրիդնեստրովյեն:

Այդ պատճառով, նման վայրիությունը ինձ զարմացնում է: Բաքվի բարձրակարգ դպրոց, ինչ-որ տեղ էլիտար, քանի որ ռուսալեզու է: Ինչու են նրանք դա անում»,- գրում է  Լապշինը:

Մեկ այլ գրառման մեջ, նա որպես հակադրություն ցույց է տալիս խաղաղության մասին հայկական տեսահոլովակը, նշելով.

«Ադրբեջանական մանկապարտեզում Հայաստանի հանդեպ ատելության սերմանող երեկվա տեսանյութի մասին հիշողությունից հետո, որպես «կոնտրաստ» դիտեք այս հաճելի տեսահոլովակը: Նույնպես երեխաների մասնակցությամբ: Երգը գրել են երկու հայ զինվոր, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմում 2016 թ-ի ապրիլին: Եվ այս երգը խաղաղության մասին է, որպեսզի չմահանան ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի երիտասարդները»:- այսպես է ավարտում գրառումը Ալեքսանդր Լապշինը:    

 




Բլոգ

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է։ Եկեք փայփայենք այն ամենը, ինչը մեր երկրի զարգացմանն է տանում։ Ուրիշ ճանապարհ չկա։

Ավելին »