Վարպետ Լյովայի կոշիկ փայլեցնելու կետը միակն է Երևանում

2018-02-26 23:54:24

Ռուբեն Շուխյան

Կոշիկներ մաքրելու և փայլեցնելու համար նախատեսված այս կետը գտնվում է Երևանի կենտրոնի բանուկ մասում՝ Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկից ոչ հեռու, Թումանյան փողոցի խինկալիանոցի հարևանությամբ: Համարվում է, որ այն միակն է մայրաքաղաքում և արդեն հասցրել է բավականին հանրաճանաչ դառնալ Երևան այցելող զբոսաշրջիկների շրջանում: 

 
Կոշիկ փայլեցնելու կետը այս տարի էլ, ինչպես միշտ, աշխատեցնում է Լյովա Գևորգյանը, որն իր յուրօրինակ մասնագիտական փիլիսոփայությունն ունի: Նա գտնում է, որ կոշիկների մաքրությունը չպետք է լինի զուտ ձևական, այսինքն՝ կոշիկները պետք է ոչ միայն իդեալական փայլեն դիմացից, այլ նաև պարտադիր՝ կրունկների կողմից:

 
Ի դեպ, հին երևանցիները մի պատմություն են հիշում, թե ինչպես 1956 թվականին ընտանիքի հետ Երևան էր այցելել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն և ինչպես «Երևան» հյուրանոցի մոտ աշխատող հայտնի կոշիկ մաքրող ուստա Կիրակոսը վարպետորեն փայլեցրել էր նախարարի պատանի որդու կոշիկները: 

 




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »