ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ. Հայկական խոհանոցը տարագրության մեջ

2018-02-26 23:39:51

Հասմիկ Սաֆարյան

 

Տարագրված հայկական խոհանոցի հերթական կանգառը կորուսյալ Վանում: Վանեցի հայուհիները լավ տնտեսուհիներ էին, պատրաստում էին ընտիր կերակուրներ և այլ ուտելիքներ ու խմիչքներ։ Հայտնի էր Վանի թանապուրը, հարիսան, խաշը և կանաչեղենով խառը պանիր–ժաժիկը:

Վանա հարուստ խոհանոցին պատկանող ճաշատեսակ է Մշոշը: Մշոշ բառն առաջացել է ծիրանի ծառի անվանումից, որին վանեցիները կոչել են մշմշի, իսկ ծառի համեղ պտուղները՝ փոքրիկ ու քաղցրահամ ծիրանները կոչել են միշմիշ կամ մշմըշ: Մըշմոշ բառի կրճատումից էլ առաջացել է հայկական ավանդական Մշոշ ճաշատեսակ- ապուրի անվանումը:Մշոշի դասական տարբերակը պատրաստվում է ոսպով, ընկույզով, ծիրանաչրով: Մշո Մշոշը պատրաստելիս մշեցի տանտիկինները ոսպին ավելացնում են դդում, կանաչ լոբի, բազուկի ճավ:
Առանց մսի պատրաստվող Մշոշը համարվում է պահոց համադամ կերակուր:

ՎԱՆԱ ՄՇՈՇ

Բաղադրամասը

0.5գ կարմիր ոսպ,1գլուխ սոխ, 100գ ընկույզ ծեծած միջուկ, 200գ ծիրանաչիր, սև ու կարմիր փոշի պղպեղ,համեմ, 

Պատրաստման ձևը

Կարմիր ոսպը եփել այնքան, որ հատիկները ամբողջական մնան: Պատրաստել մանր կտրատած սոխով ու յուղով սոխառածը, երբ սոխը սկսի ոսկեգույն դառնալ, ավելացնել աղը, պղպեղը, ընկույզի ծեծած միջուկը, լվացած մանր ծիրանաչիրը ու հաճախ խառնելով միասին տապակել մի քանի րոպե և ավելացնել կարմիր ոսպի վրա ու միասին եփել 15-20րոպե:

Մատուցելիս Մշոշի վրա մանր կտրտած համեմ ցանել:

 -----

«Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել». Հենրի Ֆինիս Լինչ, ճանապարհորդ, հայագետ

«Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով․․․Կամ ուղղակի՝ Վան». Լեո

Վանի նահանգի տարածությունը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը մինչև եղեռնը 350000 մարդ, որից 200000-ը հայեր էին։ Վանը Արևմտյան Հայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից էր։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնային համակարգերի արևելյան հատվածներով։ Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ։ Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով։ Քաղաքի հարավային մասում գտնվում էին բերրի արտերն ու պտղատու այգիները, վանեցիք մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ։ XIX դ վերջերից մինչև XX դ սկգբները Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել)։




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »