ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ.Ապուր, մսապուր, թե շորվա

2018-02-25 00:00:24

Պիտեր Արմենիո Գարեգին

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, աշխարհի հնագույն ազգերից մեկը, ծագել և կազմավորվել է այն երկրամասում, որը պատմության մեջ հայտնի է ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ԿԱՄ ՀԱՅՔ, ՀԱՅԱՍՏԱՆ անունով:

Ստեղծելով և զարգացնելով իր ազգային մշակույթը, հայ ժողովուրդը, միաժամանակ, ՓՈԽԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ արդյունքում, ստիպված եղավ ընդունել նաև իրեն շրջապատող ազգերի (հույների, ասորիների, պարսիկների, այնուհետև արաբների, թուրքերի, ռուսների) մշակութային որոշ տարրեր:Այն իր մեծ արտացոլումը ունեցավ հատկապես խոհանոցային մշակույթում. 

Որոշ ժամանակ ուսումնասիրելով հայկական խոհանոցը, եկա այն եզրահանգմանը, որ հայկական կերակրատեսակները իրենց ողջ հմայքով և պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկություններովմնացել են ԱՆՓՈՓՈԽ:Միայն կատարվել են որոշակի անվանափոփություններ: Դա պայմանավորված է դարեր շարունակ պետականություն չունենալու հանգամանքով. (լինելով օտար ազգերի տիրապետության, լծի տակ, ստիպված ենք եղել ընդունել օտար անվանումներ):


Այն ընդգծված է հատկապես ապուրների և արգանակների մոտ: 
Դեռևս հազարամյակներ առաջ հայ ժողովուրդը տիրապետել է տարբեր մսամթերքից, բանջարեղենից, հատիկավոր մշակաբույսերից ապուրներ և արգանակներ պատրաստելու մշակույթին:


Վերջին հարյուրամյակում Արին Բերդում, Կարմիր Բլուրում, Դվինում, Անիում, Արտաշատում, Արմավիրում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են տարբեր կավե և մետաղյա տարաներ, որոնք լցված են եղել տարբեր ընտանի կենդանիների ոսկորներով և զանազան
հացազգիների և հատիկավոր մշակաբույսերով: 
Բազմաթիվ պատմիչներ, իրենց աշխատություններում նույնպես անդրադարձել են այդ փաստին:

ԵՎ ԱՅՍՊԵՍ՝
ՀԱՅ ԺՈՂՈՎՈԻՐԴԸ, ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՌԱՋ, ՏԻՐԱՊԵՏԵԼ Է ԶԱՆԱԶԱՆ ԱՊՈՒՐՆԵՐ ԵՎ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՆ:
Թե ինչու Գառնապուրը դարձավ բոզբաշ, կամ Մսապուրը- շորվա՝ 
արդեն պարզ է ....

ՄՍԱՊՈԻՐ, թե շորվա

ՇՈՐԲԱ (արաբերենից شوربة - shorba, այսինքն ապուր.) Խիտ ապուր, որը լայնորեն տարածված է Արեւելքում, որտեղ այն հայտնի է տարբեր անուններով shourpa, chorpa, shorpo, sorpa վերջապես, Մոլդովայում եւ Բալկաններում, որտեղ այն եղել փոխոխված բաղադրիչներով:

Շուրբան կամ շորվան առանձնանում են մնացած ապուրներից, տապակած մսի եւ բանջարեղենի առումով, որի արդյունքում այն բնութագրվում է բարձր յուղայնությամբ. Երկրորդ, շուրբայի համար բնորոշվում է մեծ քանակությամբ կանաչեղենի եւ համեմունքների օգտագործմամբ: Երրորդը՝ համեմատաբար խոշոր կտրտած բանջարեղենն է, մասնավորապես, գազար, կարտոֆիլ ու սոխ (վերջինս շորբայի մեջ ավելացնում են ամբողջությամբ, ի տարբերություն այլ ապուրների, Շուրբայում կարող է օգտագործվել (եւ նույնիսկ խրախուսվում) զգալի քանակի, տարբեր մրգեր - խնձոր, ծիրան (չոր ծիրան), սերկեվիլ, սալոր:

Որպես կանոն, շուրբան պատրաստվում է ոչխարի մսով, սակայն այն կարող է պատրաստվել նաև թռչնամսով, այդ թվում `վայրի: Ավելին, շորվա կարելի է պատրաստել նաև ձկից, այսպես կոչված «aces sorpa», որը բնորոշ է հատկապես Թուրքմենստանի ափամերձ տարածքներում ապրողների խոհանոցին:

Կանաչիներն ու համեմունքները տարածաշրջանից դեպի մեկ այլ տարածաշրջան տարբեր են, բայց գրեթե ամենուր են մաղադանոսը, սամիթը, համեմը , կարմիր պղպեղը: Ուզբեկստանում ավելացնում են չաման և ռեհան, Մոլդովայում պատրաստվող շորպան (ՉՈՐԲԱ ) տարբերվում է, քանի որ այն պատրաստվում է կվասով: 
Թաթարստանում ևՂրղզստանում շորբան, դա թափանցիկ ոչխարի արգանակ է, որի մեջ ավելացնում են մանր կտրատած սոխ, կարտոֆիլ եւ կտրատած արիշտա, ավելացնում են նաև կանաչ եւ սեւ պղպեղ:
Եվ այսպես՝ թողնենք օտարներին իրենց շորբաներն ու շորվաները, և տեսնենք, թե ինչպես են կոչվել նմանատիպ ապուրները հայկական խոհանոցում: 
Իրենց անվանումները ստացել են, կամ մեջը օգտագործվող բաղադրիչներից մեկի անունով, կամ էլ օգտագործվող ամանի անունով (դա կլինի կավե կամ մետաղյա ), կամ էլ տվյալ տարածաշրջանի անունով:
Հայկական խոհանոցում մեծ տարածում ունեն ՄՍԱՊՈԻՐՆԵՐԸ:
Ի դեմս բացմաթիվ մսապուրների, նշեմ նրանցից մեկը.

ԱՐՏԱՇԱՏԻ ՄՍԱՊՈԻՐ 

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ոչխարի յուղոտ միս, զանազան բանջարեղեն, բրինձ և համեմունքներ:

Պատրաստեք մսապուրներ, ապուրներ և շարունակեք 
ՍՆՎԵԼ ՀԱՅԵՐԵՆ:

 

Peter Armenio Garegin



Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »