Այսօր Ռուբեն Հայրապետյանի դստեր`Լենայի հարսանիքն է

2014-11-09 11:30:35

Asekose.am-ը գրում է. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ամուսնացնում է դստերը` Լենային: Հարսանիքը տեղի է ունենալու Հայրապետյանների ընտանիքին պատկանող ռեստորանում` Հարսնաքարում:

Հարսանիքին հրավիրված են նաև Սերժ և Ռիտա Սարգսյանները, բարձրաստիճան պաշտոնյաններ, ԱԺ պատգամավորներ: 

Հայկական շոու բիզնեսի մի քանի հայտնի ներկայացուցիչներ էլ իրենց կատարումներով ծաղկացնելու են օրվա միջոցառումը:

Asekose.am-ին չհաջողվեց ճշտել, թե արդյոք հրավերք ուղարկվել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում , հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը չէր հրավիրել որդու հարսանիքին, որ տեղի ունեցավ այս տարվա օգոստոսի 28-ին:

Ռուբեն Հայրապետյանի հարսը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհին է:




Բլոգ

20-րդ դարում մահապատժի ենթարկված ամենաերիտասարդ ամերիկացին 14-ամյա սեւամորթ Ջորջ Սթիննին էր

20-րդ դարում մահապատժի ենթարկված ամենաերիտասարդ ամերիկացին 14-ամյա սեւամորթ Ջորջ Սթիննին էր:

Ավելին »