Թղթե ինքնաթիռ պատրաստող պատգամավորից մինչև «երշիկային» կրքեր

2014-05-19 13:54:30

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի ու մամուլի  արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:

Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:

 

Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

Այս թողարկման թեմաները` 

Պատգամավորներից ոմանք խորհրդարանում թղթե ինքնաթիռ են պատրաստում, ոմանք էլ մաթեմատիկայով են զբաղվում: 

Անհանգիստ Երևան:  Պարտիզանական  շարժում ընդդեմ  ֆրանսահայ հայտնի պարտիզան Միսակ Մանուշյանի պուրակի անվանակոչման: 

Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը:  Սվետլանա Գրիգորյանը  մեր հուշերում կմնա իբրև  ծիծաղի թագուհի:

Առողջ լինելու համար նաև տեղեկացված պետք է լինել:  Բժշկական հաղորդումները  կանխարգելում են  շատ հիվանդություններ. զրույց բժշկական PR-ի և մարքեթինգի տարվա լավագույն մասնագետ Արման Խարազյանի հետ:

Շաբաթվա սուր մտքերն ու  չմարող կրքերը: 

Մինչև ե՞րբ երշիկային թեման պիտի հուզի հայ ժողովրդին, առավել ևս, երբ այդ երշիկը մորուքով է: Ավանդապաշտներն` ընդդեմ Կոնչիտայի` նաև հումորով:

 «Գալաթասարայ»-ը  ցանկանում է գնել ու  Թուրքիայի քաղաքացիություն տալ  հայ ֆուտբոլիստ  Արազ Օզբիլիսին: 




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »