Շաբաթվա «օդային պաչիկներ»-ից մինչև չմոռացվող մտքեր ու չմարող կրքեր...

2014-05-06 14:21:23

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:

Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

Այս թողարկման թեմաները`

Շաբաթվա համբույրն ու հարցադրումը:

Պատգամավորները սիրում են խաղալ նիստերի ժամանակ: Նրանցից ոմանք, քվեարկության ժամանակ, գործընկերների կոճակներով են խաղում, մյուսները` սեփական համակարգչով:

Ոչ թե ուղղիչ են, այլ պատժիչ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խնդիրները բազմաթիվ են. թեմայի շուրջ զրուցում ենք քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի հետ:

Շաբաթվա չմոռացվող մտքերն ու չմարող կրքերը:

Երեք երեխաների մայր Նունե Սարգսյանի դաժան սպանությունը Տյումենում ցնցել էբոլորին: Ծննդյան օրը պիցցայի ռուս առաքիչը թալանել ու դանակի 40 հարված է հասցրել 26 ամյա հայուհուն:

Մանկական երազանքներ` Գյումրիում ու Իգդիրում` ֆիլմի և գովազդի միջոցով:Գյումրեցի երեխաները ցանկանում են գտնել իրենցից գողացված մանկությունն, իսկ թուրքերն իրենց գովազդում ցուցադրում են մեզնից գողացված Արարատը:




Բլոգ

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է։ Եկեք փայփայենք այն ամենը, ինչը մեր երկրի զարգացմանն է տանում։ Ուրիշ ճանապարհ չկա։

Ավելին »