Առանց ռնգակալի պիդբուլը հարձակվել էր երգչուհի Լայանայի Պեդի անունով շան վրա

2013-07-18 12:40:42

Երևանի Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկի շենքերի բնակիչները ուշ գիշերն արթանցել են շան կատաղի հաչոցներից ու վնգստոցներից:

Asekose.am-ին ահազանգող բնակիչները, ովքեր բնակվում են Էստոնական 25 հասցեում, նշել են, թե սկզբնական շրջանում մտածել էին, որ «շուն են կռվացնում» , սակայն ավելի ուշ պարզվել է, որ Պեդի անունով շան վրա հարձակվել է պիդբուլ ագրեսիվ ցեղատեսակի  շուն, որից հետո էլ սկսել է շան տերերի վիճաբանությունը: Չնայած պիդբուլը եղել է առանց ռնգակալի, բարեբախտաբար, Պեդին վնասվածքներ չի ստացել, քանի որ նրան կարողացել է պաշտպանել տերը: 

Մեր տեղեկություններով Պեդի շունը պատկանում է երգչուհի Լայանային`Լիաննա Թևոսյանին. պիդբուլի հարձակման պահին Պեդիի կողքին եղել է Լայանայի ամուսինը` Ռոլանդը:

Նշենք, որ ըստ համապատասխան իրավական ակտերի` պարտադիր պահանջ է՝ ագրեսիվ ցեղատեսակի բոլոր շները հանրային վայրեր պետք է դուրս բերվեն միմիայն դնչկալներով: 

 

Հիշեցնենք, որ այս առումով քաղաքային իշխանությունների բացթողման մասին քննարկումներ ծավալվեցին, երբ  մայիսի 10-ի երեկոյան, Հյուսիսային Պողոտայում առանց ռնգակալի պիտբուլ ցեղաստեսակի շունը հարձակվել էր հարևանությամբ զբոսանքի դուրս բերված մեկ այլ շան վրա և խեղդել նրան։ 

 

Հյուսիսային պողոտայի պատահարի «հերոս» պիտբուլի տիրոջ նկատմամբ վարչական ակտ էր կազմվել




Շոու-բիզնես

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մաշա Մնջոյանը մասնակցել է The Voice Australia (Ավստրալիայի Ձայնը) հաղորդմանը:

Ավելին »