Անժելա Սարգսյանի, Անի Երանյանի և այլ հայտնիների իրական մասնագիտությունը

2013-07-14 09:47:43

ArmStar.am-ը, նշելով, որ գրեթե բոլորս էլ դպրոցն ավարտելուց սովորում ենք հետո ինչ-որ  ԲՈՒՀում, ընտրում ենք հաճախ այն մասնագիտությունը, որը մեր փոխարեն որոշել են մեր ծնողները, փորձել է վերհիշել շոու բիզնեսի հայտնիների իրական  մասնագիտությունները:

Երգչուհի Սիրուշոն սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ավարտական դիպլոմ ունի նաև  երգչուհի Լուսինան:

Երգչուհի, իսկ այժմ նաև ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ավարտել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, ինչպես շատերը, ընտրել էր հումանիտար առարկաները և սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժնում:

Պատկերացնում եք  նրան իրավաբանի դերում, թե ոչ, սակայն այս երգչուհին մասնագիտություն ընտրելիս որոշել էր իրավաբան դառնար: Նանան 2002-06թթ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Աննա Խաչատրյանը ևս սովորել է օտար լեզուների բաժնում: Նա ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն լեզուների բաժինը

Երգչուհի Սյուզին  2003-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում:

Բժշկության հետ ընդհանրապես կապ չունեցող այս ռեպերը  որոշել էր բժիշկ դառնալ:  Նա երևի ռեպ կարդալով պատրաստվում էր բուժել իր հիվանդներին: Միշոն  2002-09թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Իսկ  Հ.Տ Հայկոն  ավարտել է  Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը:

Աստղիկ Սաֆարյանը 2002-07թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, այս երգչուհին նաև  մագիստրատուրան է ավարտել

Դերասանուհի էր ուզում դառնալ նաև Աիդա Սարգսյանը, նա սովորել է Հ.Բեկնազարյանի անվան կինոստուդիայի դերասանական բաժնում:

Իր հոր ճանապարհով ուզում էր երևի շարունակել նաև երգիչ Արամոն, ով 1985-89թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Երգիչ Մարտին Մկրտչյանը  2000-01թթ սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանի վարժարանում, իսկ 2001-09թթ` համալսարանում: Մարտինը հասցրել է  նաև մագիստրոսի կոչում ստանալ:

Արամեն 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը:

Իսկ այս երգչուհին սովորել է Գերմանիայում: Իվետա Մուկուչյանը 1998-2006թթ անգլերեն և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում

Դերասանուհի Անժելա Սարգսյանը 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Անի Երանյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինում, սա այն դեպքն է, երբ ավարտելուց հետո էլ իր մասնագիտությամբ է աշխատել, չնայած որ Անին իրեն նաև երգարվեստում է փորձել:

Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ն 2001-06թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում:

«Վիտամին» ակումբի Գարիկը 2010թ. ավարտել է Ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը:

Արմեն Պետրոսյանը, նույն ինքը` Մենչը, 1992-97թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

 Գարիկ Մարտիրոսյանը դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում և դարձել նյարդաբան-թերապևտ:  Նա երեք տարի աշխատել է մասնագիտությամբ:

Լուսինե Թովմասյանը 2008թ. ավարտել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Իսկ 2009թ. ավարտել է Լոնդոնի Վեստմինստերի («Westminster») համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը

Կարգին սերիալի և  Կարգին հաղորդման   Հայկ Մարությանը 1992-97թթ սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, նույն թվականին և նույն ֆակուլտետում սովորել է նաև Մկրտիչ Արզումանյանը, պարզապես Գյումրու մասնաճյուղում:

Հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը 2000-05թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Հաղորդավար, երգիչ, դերասան Գրիշա Աղախանյանը 1985-92թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը 1976-81թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում:

 

Աղբյուր` ArmStar.am




Շոու-բիզնես

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մաշա Մնջոյանը մասնակցել է The Voice Australia (Ավստրալիայի Ձայնը) հաղորդմանը:

Ավելին »