Վաղուց իմունիտետ եմ ձեռք բերել տարաբնույթ ասեկոսեների նկատմամբ. Էռնա Էլիզբարյան

2013-06-26 13:06:19

Հաղորդավար Էռնա Էլիզբարյանը կարծում է, որ կինը պետք  է կարողանա    իր    և    պետության    համար    արժանի   զավակ   դաստիարակել:

ASEKOSE..am-ի թղթակիցն է     զրուցել     հաղորդավարուհու հետ    և   պարզել,   որ    այն,    ինչ հարկավոր     է     նրան`  երջանիկ լինելու համար,  ինչը  դեռ   չունի`  լիարժեք    ընտանիքն   է:    

-Երբվանի՞ց    եք    մուտք   գործել    հեռուստատեսային   ոլորտ,    և    ինչպե՞ս    դա ստացվեց:

 -1997թ-ից   սկսել   եմ  աշխատել   Ազգային   հեռուստատեսությունում  որպես հաղորդավար,  առաջին   հաղորդումը   եղել  է «Այլ ալիք»  երաժշտական զվարճալի ծրագիրը, այնուհետև` «Կիրակի»  երաժշտական  հաղորդումը: Առաջարկությունն եղել  է  հայոց  լեզվի  ուսուցչուհուս  եղբոր կողմից,  ով  այդ ժամանակ  աշխատում էր  Ազգային    հեռուստատեսությունում  որպես   ռեժիսոր:

 -Երկար   ժամանակ  լինելով   հեռուստատեսության  բնագավառում,  երբևէ՞ ցանկացել   եք   ունենալ   հեղինակային   որևէ   ծրագիր   ու   վարել  այն:

 -1997թ-ից   մինչ   օրս   եթերում   եմ:   Աշխատել   եմ   նաև   «Մշակույթ» հեռուստատեսությունում,   վարել   եմ   «Կիրակի»    մշակութային    լրատու հաղորդումը,  այնուհետև  «Արմենիա»  հեռուստաընկերությունում սկզբում  վարել եմ «Քրեական ժամ»,  հետո`  «Ժամը»  լրատվական  ծրագրեր:   Իհարկե,   ցանկացած   լրագրող-հաղորդավար,   ով   աշխատում   է   այս   ոլորտում,   երկար   տարիներ   երազում   է   ունենալ   հեղինակային   իր   ծրագիրը:  Բայց   կարծում   եմ   այն  չպետք   է   լինի   ինքնանպատակ,   դրա   համար   ժամանակ  է  պետք:

  -Ի՞նչպես   եք   գնահատում   այժմյան   հեռուստասեսության   վիճակն   ու   որակը, կա՞ն    արդյոք   բացթողումներ   և   ձեռքբերումներ:
 
-Կատարյալ   ոչինիչ   չկա:   Հեռուստատեսությունը,   կարելի   է   ասել   աճող օրգանիզմ    է,   այն   քայլում   է   ժամանակին    համընթաց:    Եթե   նույնիսկ   կան բացթողումներ ,   դրանք   էլ   ժամանակի   ընթացքում    կհարթվեն: 
 
-Ի՞նչ   է   հարկավոր   կնոջը   լիարժեք   երջանիկ   լինելու   համար:

-Այն,    ինչ   հիմա   ես   չունեմ` լիարժեք   ընտանիք:  Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է, որ կինը  օրհնված   լինի   Աստծո կողմից՝   Մայր   կոչվի:
 
-Այսօր   հայ    կինն    ազդեցիկ    է    իր    հասարակական   դերով,   առաջընթաց նկատո՞ւմ  եք:
 
-Այո,   եթե   նկատել   եք`   կանայք    ներգրավված   են   քաղաքականության   մեջ,    ու   յուրաքանչյուրն     էլ   իր   ուժերի   ներածին   չափով    փորձում   են օգտակար լինել   պետության  կայացման   ու   ամրապնդման   գործում:   Կանայք   միշտ   էլ տան   ճրագը    կրողն   են   եղել,   պետությունն  էլ   մեծ   ընտանիք   է,   ու   եթե ապագայում   էլ    կանանց   դերակատարումը   զգալի   լինի   տարբեր   ոլորտներում, ապա   կարծում    եմ`  առաջընթացն   ավելի   տեսանելի   կլինի:
 
-Ո՞րն   է   իդեալական   կնոջ    կերպարը   Ձեզ    համար:
 

-Ընտանիքում`  մորս,  իսկ   քաղաքականության   մեջ՝  Մարգարիտ  Թետչերի կերպարը:
 
-Ի՞նչ    սկզբունքով   եք   առաջնորդվում    կյանքում:
 
-Չինքնահաստատվել   ուրիշների   հաշվին,   լինել   անկեղծ   ու   ազնիվ հարաբերությունների   մեջ:
 
-Մարդկային    ո՞ր   որակներն    եք   առաջնային    համարում:
 
-Նվիրվածությունը,     ազնվությունը՝    սեփական     անձի    նկատմամբ     ու   հարգանքը    մարդկանց    հանդեպ:
 
-Ըստ    Ձեզ`    ո՞րն   է   հայ   կնոջ    դերը   ընտանիքում:
 
-Լավ   ու  առողջ   սերունդ   ունենալը,   իր   և   պետության   համար   արժանի   զավակ   դաստիարակելը:
 
-Էռնան   երջանիկ    է,    երբ…
 
-Առողջ   է,   գեղեցիկ,   սիրված   ու   հաջողակ,  իսկ   ամենամեծ   երջանկության բերկրանքը    դեռ    առջևում   է,  որը   դեռ   չեմ   զգացել  (ժպտում է) :
 
-Ի՞նչն   է   նպաստել   կյանքում   մեծ   կամ   փոքր   հաջողություններ արձանագրելուն:
 
-Երևի   ճակատագիրը,   կամ   ճիշտ   պահին   ճիշտ   վայրում   հայտնվելը:
 
-Ձեր     մասին     լսած     ասեկոսեներից      ո՞րն      է       Ձեզ     զայրացրել,  որը`  զվարճացրել:
 

-Առանձնապես   ուշադրություն   չեմ   դարձնում,   ոչ   զարմանում   եմ,   ոչ   էլ զայրանում:   Ես   վաղուց    իմունիտետ   եմ   ձեռք   բերել   տարաբնույթ   ասեկոսեների    նկատմամբ:   Եթե   խոսում   են`   ուրեմն   հարյուր   քայլ   առաջ   եմ նրանցից:   Ու   միշտ   ասում   եմ,   թող   մերթընդմերթ   իրենց   ու իրենց  շրջապատին   նայեն   նույն   մանրադիտակով...   Ինձ    թվում   է`   բավականին ամեոբաներ     եւ     հողաթափիկներ    կտեսնեն:   Իսկ   չարախոսներն   էլ    թող    մեկ-մեկ    իրենց   անձն   ուշադիր   զննեն,   բայց   օբյետիվ:   Համոզված   եմ,   որ   շատ    կհիասթափվեն՝   իրենք    իրենցից:   Այնպես     որ   ապրում   եմ`    ոչինչ    չեմ   լսում   սկզբունքով:   Սևակը   ճիշտ    խոսք    ունի.  «Կամ   իմ   տեղն  ապրեք,   կամ թողեք ապրեմ,   որ  այս  աշխարհում   ես   իմը   թողնեմ»:
 
-Ձեր    մաղթանքը     հայ     ժողովրդին:
 
-Ես   ուզում   եմ,   որ   մենք    ապրենք   հաղթանակած    ժողովրդին    վայել  հոգեբանությամբ:   Ուզում   եմ,   որ    ոչ    մի    մայր    զավակ    չկորցնի,    արցունք չթափի:    Ուզում    եմ,    որ    մենք   ապրենք    ներդաշնակ`    ինքներս    մեզ:
 
Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի




Շոու-բիզնես

ՔԱՆՅԵՆ ՈՒ ՔԻՄԸ ՀԱ՞Յ ԵՐԵԽԱ ԿՈՒՆԵՆԱՆ

Կան լուրեր, որոնց իսկությանը չես հավատա մինչև դրանք իրականություն չդառնան: Մանավանդ, որ նմանատիպ մի լուր տարածվել էր նաև Անջելինա Ջոլիի անվան հետ կապված:

Ավելին »