ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

2018-10-02 09:14:46

2018 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ մեր ժամանակների ամենաազդեցիկ հայը: ՄԵԳԱՊՈԼԻՍԸ ներկայացնում է փաստեր Շառլ Ազնավուրի կյանքից ու մտքեր, որոնք հայտնել է շանսոնյեն: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես երբեք չեմ փորձել արագ ընթացող գնացքի մեջ թռչել, այլ կերպ ասած երիտասարդներին երբեք չեմ փորձում ապացուցել, թե իրենցից երիտասարդ եմ: Ընդհակառակը, ուզում եմ, որ երիտասարդությունը հասկանա, որ ես այլ ժամանակից եմ ու իմ ժամանակում նույնպես հետաքրքիր է եղել, այն իր մեջ ունի թանկագին բաներ, որոնք կարող են հետաքրքիր լինել բոլոր նրանց, ովքեր երիտասարդ են այսօր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում: 9 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում: Վարիետեյում աշխատող քույրը՝ Աիդան, Ազնավուրի մոտ հետաքրքրություն առաջացրեց դեպի երգարվեստը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շառլը, ծանոթանալով դաշնակահար և երգահան Պիեր Ռոշի հետ, ստեղծում է ՌՈՇ և ԱԶՆԱՎՈՒՐ դուետը, որը հյուրախաղերով հանդես էր գալիս ֆրանսիական և բելգիական կաբարեներով: Նրանց իսկական հաջողությունը դարձավ Էդիտ Պիաֆի ելույթներից առաջ հանդես գալու առաջարկը: Երբ դուետը երգչուհու հետ հայտնվեց Ամերիկայում, Ռոշը որոշեց մնալ Կանադայում, իսկ Ազնավուրը վերադարձավ Ֆրանսիա բավականին լավ գումար վաստակած:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆրանսիայում Շառլն ամուսնալուծվեց իր առաջին կնոջից և Էդիտ Պիաֆի հետ սկսեց ապրել նույն հարկի տակ: Այս ժամանակահատվածի մասին Շառլը պետք է հիասթափեցներ լրագրողներին՝ նրանց անընդհատ համոզելով, որ երգչուհու հետ ունեցել է ցանկացած կապ՝ գործնական, ստեղծագործական, ալկոհոլային, բայց ոչ էրոտիկ:

50-ականների կեսերին Ֆրանսիան վերջապես ճանաչեց Շառլին ոչ միայն որպես տաղանդավոր հեղինակ, այլև՝ երգիչ, ինչից հետո էլ նա սկսեց իր կինոկարիերան: 60-ականների սկզբին Ազնավուրն արդեն հայտնի էր օվկիանոսից այն կողմ. մաեստրոն ելույթներ ունեցավ Կարնեգի Հոլում, ինչից հետո սկսվեց նրա համաշխարհային շրջագայությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1964 թվականին Շառլ Ազնավուրն առաջին անգամ հայտնվեց ԽՍՀՄ-ում, որտեղ՝ Երևանի մերձակայքում, բնակվում էր նրա տատիկը: 1965 թվականին 12 շաբաթ Ազնավուրը ելույթ ունեցավ փարիզյան Օլիմպիա համերգասրահում Փոլ Մորիայի նվագախմբի ուղեկցությամբ՝ դառնալով ֆրանսիական էստրադայի թիվ մեկ կատարողը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սրան հաջորդեցին շլացուցիչ հաղթանակներ, որոնց թվում են La Boheme երգը Monsieur Carnaval ներկայացումից (1965), բրիտանական Brummel էլեգանտության մրցանակը (1974), ելույթը Բրիտանայի թագուհու համար (1975), Օլիմպիայի բազմաթիվ ելույթների մշտական հաջողությունը և նրա երգերը Ֆրեդ Աստերի, Ռեյ Չառլզի, Լայզա Մինելիի երգացանկերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շանսոնյեն ամուսնացել է 3 անգամ: Վերջին կնոջ՝ շվեդուհի Ուլե Տորսելի հետ ապրում էր 1967-ից: Առաջին ամուսնությունից ծնվել է Սեդան, երկրորդից՝ Պատրիկը (մահացել է 25 տարեկանում), երրորդից՝ Կատյան, Միշան, Նիկոլյան և Շառլը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2009-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևանում կառուցել շանսոնյեի թանգարանը, որն իր մեջ ներառում է ցուցասրահներ, համերգասրահ, ընդունելությունների սրահ, սրճարան և բնակարան երգչի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

<<Տարօրինակ է, բայց աղքատությանս տարիներն իմ կյանքի ամենաուրախ տարիներն են: Իսկ միգուցե և տարօրինակ չէ…Մենք երջանիկ էինք չունենալով որոշակի հարմարավետություններ կամ իրեր, ոչինչ՝ մեզանից, մեր ծիծաղից ու փախադարձ սիրուց բացի>>:

 

 

 

 

 

 

 

 

 

 

<<Պետք է տարրալուծվես այն երկրի մշակույթում, որտեղ ապրում ես, ներքաշվես դրա մեջ ամբողջապես: Չեմ ցանկանում ասել, թե պետք է արմատներիցդ քեզ կտրես: Սակայն այն երկրում, այն միջավայրում որտեղ ապրում ես, չի կարելի փակվել գետոյում, անգամ եթե այդ գետոն ինտելեկտուալ գետո է: Ես տիպիկ ֆրանսիացի եմ, բացարձակ: Բայց դա չի խանգարում ինձ լինել նաև տիպիկ հայ>>:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2004 թվականի հունվարի 1-ին Ֆրանսիայի նախագահի հրամանով Ազնավուրը դարձավ Պատվո Լեգիոնի ասպետ: 2008 թվականին նա դարձավ Կանադայի Պատվո Լեգիոնի ասպետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2009 թվականին Ազնավուրը համաձայնեց դառնալ ՀՀ դեսպանը Շվեյցարիայում: <<Ես սկզբում տատանվում էի, որովհետև դա դժվար աշխատանք է, այնուհետև սկսեցի մտածել, այն ինչ կարևոր է Հայաստանի համար, պարտադիր պետք է կարևոր լինի յուրաքանչյուրիս համար: Ես ինձ արված առաջարկն ընդունեցի հաճույքով, ուրախությամբ ր արժանապատվության խորին զգացումով>>:

 

 

 

 

 

 

 

 

 

 

<<Ես կդադարեմ երգել այն ժամանակ, երբ չեմ կարողանա այլևս բեմ բարձրանալ: Չեմ սիրում անգործությունը, սիրում եմ կյանք ու շարժ>>:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2009 թվականին թողարկվեց PIXAR-ի օսկարակիր <<Վեր (Up)>> ֆիլմը, որի ձայնադրությանը մասնակցել է նաև Շառլ Ազնավուրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

<<Ես գիշերները տնից չեմ փախչում, չեմ ծխում (հազվադեպ՝ միայն սիգարներ), չափից ավել չեմ խմում ու գերադասում եմ լավ գինիներ կամ մի քանի կում շամպայն: Ինձ հաջողվել է խուսափել բազմաթիվ կրքերից ու գայթակղություններից, 40 տարուց ավել է ես կնոջս հետ եմ, ու միշտ ունեցել եմ մի կանոն՝ չկենակցել գործընկերուհիներիս հետ…>>:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 թվականին Հոլիվուդի Փառուղում բացվեց Շառլ Ազնավուրի աստղը: Շանսոնյեի աստղը 2618-րդ է, իսկ ԹԱՅՄ ամսագիրը Շառլ Ազնավուրին ճանաչել է բոլոր ժամանակների լավագույն էստրադային կատարող:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:




Շոու-բիզնես

ՔԱՆՅԵՆ ՈՒ ՔԻՄԸ ՀԱ՞Յ ԵՐԵԽԱ ԿՈՒՆԵՆԱՆ

Կան լուրեր, որոնց իսկությանը չես հավատա մինչև դրանք իրականություն չդառնան: Մանավանդ, որ նմանատիպ մի լուր տարածվել էր նաև Անջելինա Ջոլիի անվան հետ կապված:

Ավելին »