ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ ՄԵՐ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԱՐՄԱՏՆԵՐԻ ԽՈՍՈՒՆ ՎԿԱՆ ԷՐ

2018-07-14 00:22:29

Հուլիսի 13-ի երեկոյան, կյանքից հեռացել է նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 13: Լուսիկ Ագուլեցին 72 տարեկան էր: Նա ծնվել էՆախիջևանի Ագուլիս գյուղում: 

Նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ էր, պարգևատրվել է նաև Մովսես Խորենացու մեդալով: Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։ 

 

Հայ արվեստի ու մշակույթի նվիրյալների շարքում յուրահատուկ տեղ ունի նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, ով  իր՝ թե՛ արտաքին նկարագրով, և թե՛ ներքին հայեցի   էությամբ ու հմայքով, ասես մեր պատմության, մեր  ավանդույթների, մեր  հինավուրց արմատների խոսուն վկան է, վավերագիրը, անձնագիրը, դեպի հայկական բարձրաժեք հոգևոր  ժառանգության  դուռը  տանող ճանապարհն  ու  ոսկե  բանալին:
Միշտ հաճելի է տեսնել մեր քաղաքում  հայկական տարազով շրջող տիկին Լուսիկին, ում կողքով, համոզված եմ,  ոչ ոք չի կարող անտարբեր անցնել. նա իր յուրահատուկ հագուկապով, արծաթյա զարդերով ասես մի այլ աշխարհից եկած պատմության  նշխար է,  աշխա՛րհ, որն  անուն ունի՝ Պատմական Հայաստան: Լուսիկ Ագուլեցին մեր հինավուրց հայրենիքի հավաքական կերպարն է, նրանից կարելի է միշտ սովորել, նրանով կարելի է մի՛շտ հպարտանալ, նրա հետ կարելի է մի՛շտ զրուցել և լսել այն  բոլոր բացատրությունները, որոնք կապ ունեն հայկական ավանդական ծեսերի հետ:

Հայ արվեստի ու մշակույթի նվիրյալների շարքում յուրահատուկ տեղ ունի նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, ով  իր՝ թե՛ արտաքին նկարագրով, և թե՛ ներքին հայեցի էությամբ ու հմայքով, ասես մեր պատմության, մեր  ավանդույթների, մեր  հինավուրց արմատների խոսուն վկան է, վավերագիրը, անձնագիրը, դեպի հայկական բարձրաժեք հոգևոր  ժառանգության  դուռը  տանող ճանապարհն  ու  ոսկե  բանալին:
Միշտ հաճելի է տեսնել մեր քաղաքում  հայկական տարազով շրջող տիկին Լուսիկին, ում կողքով, համոզված եմ,  ոչ ոք չի կարող անտարբեր անցնել. նա իր յուրահատուկ հագուկապով, արծաթյա զարդերով ասես մի այլ աշխարհից եկած պատմության  նշխար է,  աշխա՛րհ, որն  անուն ունի՝ Պատմական Հայաստան: Լուսիկ Ագուլեցին մեր հինավուրց հայրենիքի հավաքական կերպարն է, նրանից կարելի է միշտ սովորել, նրանով կարելի է մի՛շտ հպարտանալ, նրա հետ կարելի է մի՛շտ զրուցել և լսել այն  բոլոր բացատրությունները, որոնք կապ ունեն հայկական ավանդական ծեսերի հետ, -գրում է hayernaysor.am

 




Շոու-բիզնես

ՄԱՀԱՑԵԼ Է ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԸ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվան մասին հայտնի է դարձել այսօր: Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել էին հուլիսի 20-ին: 

Ավելին »