«ԱՄԱՌ Ա»՝ ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒ ՔՐԻՍՏԻՆԱ ԵՂՈՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

2018-06-22 21:52:05

«Ֆուլ հաուս»-ից հայտնի դարձած Գոռ Հակոբյանը եւ Քրիստինա Եղոյանը իրենց երկրպագուների  համար անկակնկալ են պատրաստում: Շատ շուտով դերասանները, որոնք նաեւ երգում են, միասին դուետ կներկայացնեն: «Ամառ ա»՝ այսպես է կոչվում նրանց համատեղ աշխատանքը, որի մանրամասների մասին Գոռ Հակոբյանը պատմել է Life.panorama.am-ին:
«Քանի որ ես եւ Քրիստինան հանդիսանում ենք նույն թիմում աշխատող արտիստներ, որպես այդպիսին առաջարկ չի եղել։ Կար պայմանավորվածություն հանդես գալ դուետով, որն էլ իրականացվեց»,- նշեց Գոռը:
Ի դեպ՝ այս երգի հեղինակը եւս նա է:
«Երգի հեղինակը այս անգամ եւս՝ ես եմ։ Գրվել էր մի քանի երգ, որոնցից ընտրեցինք այս մեկը։ Ամառվա թեմայով ռիթմային երգ է, որը, կարծում եմ, շատ համահունչ կլինի այս շրջանում: Երգի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել Արմեն Պետրոսյանը։ Երգը գրելիս հաշվի եմ առնում ամեն ինչ, մի քանի անգամ քանդում եւ հավաքում եմ, որ անհամաձայնությունների տեղիք չտա»,- նկատեց նա։
Գոռը հանդես է գալու իր ամենասիրելի ոճում.
«Այս անգամ ես հանդես եմ գալիս իմ ամենասիրելի ոճով՝ ռեփով, իսկ Քրիստինան գեղեցկացնում է այն։ Մնացածը կդատի հանդիսատեսը»,- ասաց մեր զրուցակիցը:
Հանրությանը սպասվում է գունավոր, թեժ ու ուրախ տեսահոլովակ, որի ռեժիսորը, ինչպես Գոռի նախորդ աշխատանքների դեպքում, այս անգամ եւս Կարեն Ամյանն է:
«Կարենի հետ միշտ հեշտ եմ աշխատում։ Տեսահոլովակը նկարել ենք Երեւանից դուրս։ Հանդիսատեսին սպասվում է գունեղ, հագեցած տեսահոլովակ»,- հավելեց նա:
Զրույցի վերջում հարցին, թե Գոռ Հակոբյանն ամռան ընթացքում միայն կաշխատի՞, թե հանգստի համար եւս ժամանակ կգտնի, պատասխանեց.
«Քանի որ նոր եմ վերադարձել ԱՄՆ-ից, ինձ թվում է, որ այս ամռան հանգիստը ես արդեն վայելել եմ։ Ինձ համար ամառը լինելու է բուռն աշխատանքային»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ֆուլ հաուս»-ից հայտնի դարձած Գոռ Հակոբյանը եւ Քրիստինա Եղոյանը իրենց երկրպագուների  համար անկակնկալ են պատրաստում: Շատ շուտով դերասանները, որոնք նաեւ երգում են, միասին դուետ կներկայացնեն:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 22: «Ամառ ա»՝ այսպես է կոչվում նրանց համատեղ աշխատանքը, որի մանրամասների մասին Գոռ Հակոբյանը պատմել է Life.panorama.am-ին:

«Քանի որ ես եւ Քրիստինան հանդիսանում ենք նույն թիմում աշխատող արտիստներ, որպես այդպիսին առաջարկ չի եղել։ Կար պայմանավորվածություն հանդես գալ դուետով, որն էլ իրականացվեց»,- նշեց Գոռը:


Ի դեպ՝ այս երգի հեղինակը եւս նա է:


«Երգի հեղինակը այս անգամ եւս՝ ես եմ։ Գրվել էր մի քանի երգ, որոնցից ընտրեցինք այս մեկը։ Ամառվա թեմայով ռիթմային երգ է, որը, կարծում եմ, շատ համահունչ կլինի այս շրջանում: Երգի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել Արմեն Պետրոսյանը։ Երգը գրելիս հաշվի եմ առնում ամեն ինչ, մի քանի անգամ քանդում եւ հավաքում եմ, որ անհամաձայնությունների տեղիք չտա»,- նկատեց նա։


Գոռը հանդես է գալու իր ամենասիրելի ոճում.

«Այս անգամ ես հանդես եմ գալիս իմ ամենասիրելի ոճով՝ ռեփով, իսկ Քրիստինան գեղեցկացնում է այն։ Մնացածը կդատի հանդիսատեսը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հանրությանը սպասվում է գունավոր, թեժ ու ուրախ տեսահոլովակ, որի ռեժիսորը, ինչպես Գոռի նախորդ աշխատանքների դեպքում, այս անգամ եւս Կարեն Ամյանն է:


«Կարենի հետ միշտ հեշտ եմ աշխատում։ Տեսահոլովակը նկարել ենք Երեւանից դուրս։ Հանդիսատեսին սպասվում է գունեղ, հագեցած տեսահոլովակ»,- հավելեց նա:


Զրույցի վերջում հարցին, թե Գոռ Հակոբյանն ամռան ընթացքում միայն կաշխատի՞, թե հանգստի համար եւս ժամանակ կգտնի, պատասխանեց.


«Քանի որ նոր եմ վերադարձել ԱՄՆ-ից, ինձ թվում է, որ այս ամռան հանգիստը ես արդեն վայելել եմ։ Ինձ համար ամառը լինելու է բուռն աշխատանքային»:




Շոու-բիզնես

«ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ -2018». ԻՍԿ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԱՓԻՆ՝ ԿԻԹԱՌԻ ԵՐԳՈՎ

Այս տարի հերթական անգամ մեկնարկել է «Հուսո առագաստ-2018» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որն անց է կացվում արդեն 4-րդ անգամ՝ ընտրական և համերգային փուլերով։

Ավելին »