ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ. ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՂԵԿԸ ԼՔՎԱԾ Է ՄՆԱՑԵԼ

2018-06-14 14:41:31

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավարի ընտրության շուրջ որոշակի իրարամերժ քննարկումներ են տեղի ունենում և ներկա պահին գեղարվեստական ղեկավարի երկու թեկնածու կա` նախկին ղեկավարի դուստր Նորա Գրիգորյանը և թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը: Վերջինս նշում է, որ թատրոնի կոլեկտիվի մեծամասնությունը չի ցանկանում տեսնել Նորա Գրիգորյանին այդ պաշտոնում, ինչով էլ պայմանավորված է իր թեկնածության առաջադրումը:


 

Գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանի խոսքերով, քանի որ այդ պաշտոնը ընտրովի չէ այլ նշանակումով է, ապա նա ցանականում է, որ ներկայիս մշակույթի նախարարը գա և հանդիպի թետրոնի անձնակազմի հետ:
«Նախարարը դեռ մեզ հետ չի հանդիպել, իմ միակ խնդրանքն է նախարարին, որ գա թատրոն և հանդիպի խմբի հետ: Գեղարվեստական ղեավարի հարցը դեռ չի լուծվում: Թող նախարարը գա և խոսենք: Մենք պետք է ներկայացնենք, թե ինչ պրոբլեմներ կան թատրոնում»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ամիսներ առաջ նշել էր, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը դեռևս կարելի է հետաձգել: Սակայն Ռոբերտ Հակոբյանի պնդմամբ` այս կերպ թատրոնի ղեկը լքված է մնացել:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 14: Գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանի խոսքերով, քանի որ այդ պաշտոնը ընտրովի չէ այլ նշանակումով է, ապա նա ցանականում է, որ ներկայիս մշակույթի նախարարը գա և հանդիպի թետրոնի անձնակազմի հետ:


«Նախարարը դեռ մեզ հետ չի հանդիպել, իմ միակ խնդրանքն է նախարարին, որ գա թատրոն և հանդիպի խմբի հետ: Գեղարվեստական ղեավարի հարցը դեռ չի լուծվում: Թող նախարարը գա և խոսենք: Մենք պետք է ներկայացնենք, թե ինչ պրոբլեմներ կան թատրոնում»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը:


Հիշեցնենք, որ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ամիսներ առաջ նշել էր, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը դեռևս կարելի է հետաձգել: Սակայն Ռոբերտ Հակոբյանի պնդմամբ` այս կերպ թատրոնի ղեկը լքված է մնացել:

Նա նշեց, որ մինչ այս թեկնածուներ էին առաջարկում դրսից, օրինակ՝ Վահե Շահվերդյանի անունն էլ էր շրջանառվում:

Դերասանը նշում է, որ այս ամենից զատ թատրոնի գեղարվեստական ղեկավրի պաշտոնը Ալեքսանդր Գրիգորյանից հետո իր ձեռքն է վերցրել նրա դուստրը` Նորա Գրիգորյանը: Սակայն այդ ընթացքում և նախկինում էլ Նորա Գրիգորյանը այնքան էլ չի փայլել իր գործունեությամբ:

«Հենց, որ հասկացա, որ Նորա Գրիգորյանը պետք է նշանակվի, ես որոշեցի առաջադրել իմ թեկնածությունը: Նշեմ, որ ես հասկանում եմ, որ դա մեծ ծանրաբեռնվածություն է, բայց քանի որ մինչ այս Նորա Գրիգորյանը օգտվել է իր դիրքից և իր համար ամենաթողություն է եղել: Նա ինչ ուզել, երբ ուզել բեմադրել է, սակայն նշեմ, որ դրանք այնքան էլ հաջողված ներկայացումներ չեն»,- ասել է դերասան Ռոբերտ Հակոբյանը և շեշտել, որ թատրոնի կոլեկտիվի 80 %-ի աջակցությունն ունի:

«Եթե հեղափոխությունը և իշխանափոխությունը չլիներ, ապա Նորա Գրիգորյանը արդեն նստած կլիներ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, քանի որ նրան աջակցում էր Ռիտա Սարգսյանը»- շեշտում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանը:

shantnews.am

 

տեսանյութը՝ tert.am




Շոու-բիզնես

ՔԱՆՅԵՆ ՈՒ ՔԻՄԸ ՀԱ՞Յ ԵՐԵԽԱ ԿՈՒՆԵՆԱՆ

Կան լուրեր, որոնց իսկությանը չես հավատա մինչև դրանք իրականություն չդառնան: Մանավանդ, որ նմանատիպ մի լուր տարածվել էր նաև Անջելինա Ջոլիի անվան հետ կապված:

Ավելին »