ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆ.ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳԵԼԸ

2018-05-02 00:06:30

 

Երեկ Սեւակ Խանաղյանն առաջին անգամ Լիսաբոնի եվրատեսիլյան բեմում հանդես է եկել «Քամի» երգի փորձով, որից անմիջապես հետո երգիչը լրագրողների հետ հանդիպում է ունեցել եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք բազմազան էին՝ սկսած երգի հայերեն ընտրությունից մինչեւ Սեւակի արտաքին կերպարը:
«Առաջին փորձս շատ լավ անցավ, դրական էներգիա կար, ինձ շատ է դուր եկել այստեղի մթնոլորտը: Անհամբեր սպասում եմ մյուս փորձերին: Փորձը մեզ դուր է եկել, բայց, իհարկե, կան որոշ մանրուքներ, որոնք կշտկենք եւ ամեն ինչ մեր սրտով կդարձնենք»,-նշել է երգիչը:
Անդրադառնալով հայալեզու իր ստեղծագործությանը՝ Սեւակն ասել է.
«Ինձ համար շատ կարեւոր է սկզբից մինչեւ վերջ հայերեն երգելը, որովհետեւ «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որի ընթացքում երկրները կիսվում են իրենց մշակույթով: Իմ կարծիքով լավագույնս դա կարելի է անել հենց լեզվի միջոցով»:
Լրագրողներին հետաքրքրել է նաեւ Սեւակի ոճը: Երգիչը նշել է, որ թրենդներին երբեք չի հետեւել, իսկ նորաձեւ մորուքն արդեն 7 տարի է, ինչ պահում է:
Շատերի աչքից չի վրիպել նաեւ այն փաստը, որ Սեւակի որդին՝ Բագրատը, եւս հետաքրքրված է երաժշտությամբ: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է նա եւս ընտրի հայրիկի ուղին, երգիչը պատասխանել է.
«Կցանկանայի, որ նա դառնար երաժիշտ: Չեմ կարող ասել, թե ինձ պես հաճախ է երգում, բայց երաժշտություն սիրում է: Ինձ համար կարեւորը, որ նա դառնա լավ ու արժանի մարդ: Իսկ, թե ինչով կզբաղվի, դա այնքան էլ կարեւոր չէ»:
Սեւակի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Wiwibloggs կայքի պատրաստած տեանյութի միջոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ Սեւակ Խանաղյանն առաջին անգամ Լիսաբոնի եվրատեսիլյան բեմում հանդես է եկել «Քամի» երգի փորձով, որից անմիջապես հետո երգիչը լրագրողների հետ հանդիպում է ունեցել եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 1: Սևակը պատասխանել է բազմազան հարցերի՝ սկսած երգի հայերեն ընտրությունից մինչեւ Սեւակի արտաքին կերպարը:


«Առաջին փորձս շատ լավ անցավ, դրական էներգիա կար, ինձ շատ է դուր եկել այստեղի մթնոլորտը: Անհամբեր սպասում եմ մյուս փորձերին: Փորձը մեզ դուր է եկել, բայց, իհարկե, կան որոշ մանրուքներ, որոնք կշտկենք եւ ամեն ինչ մեր սրտով կդարձնենք»,-նշել է երգիչը:


Անդրադառնալով հայալեզու իր ստեղծագործությանը՝ Սեւակն ասել է.
«Ինձ համար շատ կարեւոր է սկզբից մինչեւ վերջ հայերեն երգելը, որովհետեւ «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որի ընթացքում երկրները կիսվում են իրենց մշակույթով: Իմ կարծիքով լավագույնս դա կարելի է անել հենց լեզվի միջոցով»:


Լրագրողներին հետաքրքրել է նաեւ Սեւակի ոճը: Երգիչը նշել է, որ թրենդներին երբեք չի հետեւել, իսկ նորաձեւ մորուքն արդեն 7 տարի է, ինչ պահում է:


Շատերի աչքից չի վրիպել նաեւ այն փաստը, որ Սեւակի որդին՝ Բագրատը, եւս հետաքրքրված է երաժշտությամբ: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է նա եւս ընտրի հայրիկի ուղին, երգիչը պատասխանել է.


«Կցանկանայի, որ նա դառնար երաժիշտ: Չեմ կարող ասել, թե ինձ պես հաճախ է երգում, բայց երաժշտություն սիրում է: Ինձ համար կարեւորը, որ նա դառնա լավ ու արժանի մարդ: Իսկ, թե ինչով կզբաղվի, դա այնքան էլ կարեւոր չէ»:


Սեւակի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Wiwibloggs կայքի պատրաստած տեանյութի միջոցով:

 

 

 

news.am




Շոու-բիզնես

ՔԱՆՅԵՆ ՈՒ ՔԻՄԸ ՀԱ՞Յ ԵՐԵԽԱ ԿՈՒՆԵՆԱՆ

Կան լուրեր, որոնց իսկությանը չես հավատա մինչև դրանք իրականություն չդառնան: Մանավանդ, որ նմանատիպ մի լուր տարածվել էր նաև Անջելինա Ջոլիի անվան հետ կապված:

Ավելին »