ՇԱՐԺՈՒՄԸ ՄԻԱՎՈՐԵԼ Է «ՀԱՅԿՈ-ՄԿՈ»-ԻՆ. ՆՐԱՆՔ ԱՆԱԿՆԿԱԼ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2018-04-28 13:43:57

 

նչպես արդեն հայտնի է, մի շարք հանրային դեմքեր, դերասաններ հետ են վերադարձրել ժամանակին իրենց շնորհված վաստակավոր արտիստի կոչումները և շքանշանները:
Հիշեցնենք, որ դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է կոչումից։
Նա ֆեյսբուքում գրել է...
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»։
Նա 2017թ է արժանացել Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչմանը։
Իսկ Հայկ Մարությանը համաժողովրդական պայքարի, ընդվզման հենց առաջին օրվանից եղել է հասարակության կողքին ու մշտապես հանդես եկել կոչերով:
Կարգին Հայկոն, Նիկոլ Փաշինյանի, վերջինիս թիմակիցների ու համախոհ բազմաթիվ այլ անձանց հետ անգամ Գյումրի մեկնեց, որպեսզի հանդիպի և իր ողջույնի խոսքն ասի՝ պայքարին միացած գյումրեցիներին:
Ահա և հենց այս պայքարի շնորհիվ, վերջապես իրար միացան երկու տաղանդավոր դերասաներ, երկու լավ մարդիկ: Ու չնայած նախկինում եղած տարաձայնություններին՝ նրանք անակնկա ունեն ժողովրդի համար:
Լուրեր են պտտվում, որ Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը, մոտ ապագայում պատրասվում են ինչ-որ համատեղ ծրագրով հանդես գալ:
Դեռևս հայտնի չէ թե կոնկրետ ինչ ձևաչափի մեջ է լինելու այդ համագործակցությունը, սակայն ժողովրդին հաճելի կլինի տեսնել նրանց նույն բեմում, հաթակում:
Հետաքրքիր կլիներ նաև, այս տաղանդավոր զույգին միասին տեսնել ապրիլի 30-ին կայանալիք հանրահավաքին՝ մեկ հարթակում, միասին, կողք կողքի կանգնած:

Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժումը միավորել է նաև երկու տաղանդավոր դերասաների՝ Հայկ Մարությանին ու Մկրտիչ Արզումանյանին: Ու չնայած նախկինում եղած տարաձայնություններին՝ նրանք անակնկալ են պատրաստել ժողովրդի համար:

ՄԵԳԱՊՈԻՍ, ԱՊՐԻԼԻ 28. Լուրեր են պտտվում, որ Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը, մոտ ապագայում պատրասվում են ինչ-որ համատեղ ծրագրով հանդես գալ:Դեռևս հայտնի չէ թե կոնկրետ ինչ ձևաչափի մեջ է լինելու այդ համագործակցությունը:

Ինչպես արդեն հայտնի է, մի շարք հանրային դեմքեր, դերասաններ, այդ թվում Մկրտիչ Արզումանյանը հետ են վերադարձրել ժամանակին իրենց շնորհված վաստակավոր արտիստի կոչումներն ու շքանշանները:

Հիշեցնենք, որ Մկո, որ 2017թ է արժանացել Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.


«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»։

Իսկ Հայկ Մարությանը համաժողովրդական պայքարի, ընդվզման հենց առաջին օրվանից եղել է հասարակության կողքին ու մշտապես հանդես եկել կոչերով:Կարգին Հայկոն, Նիկոլ Փաշինյանի, վերջինիս թիմակիցների ու համախոհ բազմաթիվ այլ անձանց հետ անգամ Գյումրի մեկնեց, որպեսզի հանդիպի և իր ողջույնի խոսքն ասի՝ պայքարին միացած գյումրեցիներին:

Աղբյուրը՝ info24.am




Շոու-բիզնես

ՄԱՀԱՑԵԼ Է ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԸ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվան մասին հայտնի է դարձել այսօր: Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել էին հուլիսի 20-ին: 

Ավելին »