ԳՈՐԱՆ ԲՐԵԳՈՎԻՉԸ «ՀԱՐՍԱՆԻՔԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ» ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ

2018-04-19 14:00:14

ԳՈՐԱՆ ԲՐԵԳՈՎԻՉԸ «ՀԱՐՍԱՆԻՔԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ» ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ  
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 19:  Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակ, ճանաչված կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի Երևանյան համերգն առաջինը չէր:
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 19:  2010 թ. նա իր նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում յուրահատուկ համերգով։ Իր երևանյան այցի շրջանակում Բրեգովիչը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ պատմելով իր նվագախմբի, Էմիր Կուստուրիցայի հետ աշխատանքի, ոգեշնչվածության  մասին:
Սկզբում կատակով նրանց անվանում էի «Հարսանիքի և թաղման նվագախումբ»: Հետո սիրեցի այդ անունը: Մինչև ինձ հետ հանդես գալն այս նվագախմբի անդամները նվագել են հարսանիքների ու թաղումների ժամանակ, - իր «Հարսանիքի և թաղման նվագախմբի» մասին պատմել է Բրեգովիչը: 
Նա ասել է, որ միշտ տաղանդավոր է եղել. «Եթե դու խելացի երեխա ես, ապա հասկանում ես, որ աղջիկները նախընտրում են կիթառահարների և ոչ ջութակահարների: Ի դեպ, կիթառն ինձ համար մայրս էր գնել» :
Բրեգովիչը իր երաժշտության մասին ասել է, որ  այն մշտապես ոգեշնչված է եղել ավանդական մեղեդիներից: Այսօր էլ ոչինչ չի փոխվել: 
Պատմելով Բալկանյան կինոյի հանճար Էմիր Կուստուրիցայի հետ աշխատանքի մասին, Բրեգովիչը նկատել է, որ երկուսն էլ Սարաևոյից են. 
«Այնտեղ, ինչպես և Երևանում, բոլորը բոլորին ճանաչում են: Ես Կուստուրիցայի առաջին ֆիլմի՝ «Գնչուների ժամանակի» համար երաժշտություն գրեցի հանուն ընկերության: Այդ ժամանակ ես իմ երկրում ամենամեծ ռոքնռոլ աստղն էի: Բայց գիտեք, ռոք աստղերը կինոնկարների համար երաժշտություն չեն գրում: Դա անելու համար ո՛չ բավարար փող են տալիս, ո՛չ բավարար փառքի ես արժանանում: Երկրորդը՝ «Արիզոնյան երազանք»-ն էր. մեր երկրում սկսվեց պատերազմը… Բարեբախտաբար, այդ ժամանակ ես ու Կուստուրիցան Փարիզում էինք:
Գորան Բրեգվիչը խոսել է նաև Հայաստանի ու իր երկրի նմանությունների մասին, Շառլ Ազնավուրի երգերի ու Երաժշտություն գրելու ոգեշնչման մասին: 

 

Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակ, ճանաչված կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի Երևանյան համերգն առաջինը չէր:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 19:  2010 թ. Գորան Բրեգովիչն իր նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում յուրահատուկ համերգով։ Երևանյան այցի շրջանակում Բրեգովիչը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ պատմելով իր նվագախմբի, Էմիր Կուստուրիցայի հետ աշխատանքի, ոգեշնչվածության  մասին:

«Սկզբում կատակով նրանց անվանում էի «Հարսանիքի և թաղման նվագախումբ»: Հետո սիրեցի այդ անունը: Մինչև ինձ հետ հանդես գալն այս նվագախմբի անդամները նվագել են հարսանիքների ու թաղումների ժամանակ», - իր «Հարսանիքի և թաղման նվագախմբի» մասին պատմել է Բրեգովիչը: 

Նա ասել է, որ ինքը միշտ տաղանդավոր է եղել. «Եթե դու խելացի երեխա ես, ապա հասկանում ես, որ աղջիկները նախընտրում են կիթառահարների և ոչ ջութակահարների: Ի դեպ, կիթառն ինձ համար մայրս էր գնել»:

Բրեգովիչն իր երաժշտության մասին ասել է, որ  այն մշտապես ոգեշնչված է եղել ավանդական մեղեդիներից: Այսօր էլ ոչինչ չի փոխվել: Պատմելով Բալկանյան կինոյի հանճար Էմիր Կուստուրիցայի հետ աշխատանքի մասին, Բրեգովիչը նկատել է, որ երկուսն էլ Սարաևոյից են. 

«Այնտեղ, ինչպես և Երևանում, բոլորը բոլորին ճանաչում են: Ես Կուստուրիցայի առաջին ֆիլմի՝ «Գնչուների ժամանակի» համար երաժշտություն գրեցի հանուն ընկերության: Այդ ժամանակ ես իմ երկրում ամենամեծ ռոքնռոլ աստղն էի: Բայց գիտեք, ռոք աստղերը կինոնկարների համար երաժշտություն չեն գրում: Դա անելու համար ո՛չ բավարար փող են տալիս, ո՛չ բավարար փառքի ես արժանանում: Երկրորդը՝ «Արիզոնյան երազանք»-ն էր. մեր երկրում սկսվեց պատերազմը… Բարեբախտաբար, այդ ժամանակ ես ու Կուստուրիցան Փարիզում էինք»:

 Գորան Բրեգվիչը խոսել է նաև Հայաստանի ու իր երկրի նմանությունների մասին, Շառլ Ազնավուրի երգերի ու Երաժշտություն գրելու ոգեշնչման մասին: 

 

 

 




Շոու-բիզնես

Է հետո՞... Մի հատ ստոպ ... Ու շատ արագ ստոպ. Սարգիս Գրիգորյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր զայրույթն է արտահայտել երեկ՝ Ազգային Ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթի առիթով:

Ավելին »