«ԼՈՖԹ»-Ը ԿՎԵՐԱԾՎԻ ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ

2018-04-03 21:09:19

 

«Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար»:Ս․ Փարաջանով 
Ապրլի 8-ին` ժամը 18:00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա  «Parajanov Day»  խորագիրը կրող մշակութային մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսոր, կոնցեպտուալ արտիստ Սերգեյ Փարաջանովին։
Օրը հագեցած կլինի իրադարձություններով, որոնց ընթացքում հյուրընկալվող արվեստագետրները կբացահայտեն Փարաջանովի առեղծվածը։
Լոֆթհարթակը կվերածվի Փարաջանովի հանրահայտ թբիլիսյան տանը, նրա գունեղ ֆիլմերի նկարահանման հրապարակին, հանրահայտ Փարաջանովյան ամառանոցի, որտեղ խնջույքներն ու հյուրերն անպակաս էին։ Ծրագրում նախատեսված է.
- «Փարաջանով» թեմայով դասախոսություն-քննարկում, որը կվարի  հայ բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը
- «Մուսա. Փարաջանով» հագուստի հավաքածուի ցուցադրություն | Դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյան
 - Կոլաժների հավաքածուների ցուցադրություն | Անի Հովակ, Սիրանուշ Աղաջանյան
- Թեմատիկ ֆոտոանկյուն | Photo Atelier Marashlyan
- Փարաջանովի կոլաժների հիման վրա ստեղծված մետաքսե շարֆերի հավաքածուի ցուցադրություն | Artuyt
- Երաժշտական պերֆորմանս | Հայկ Կարապետյան, Բագրատ Տերտերյան
- Գինու եւ նռան հյութի յուրահատուկ հյուրասիրություն
- Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» Ֆիլմի դիտում-քննարկում | Կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյան|

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 3: «Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար».Սերգեյ Փարաջանով: «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա  «Parajanov Day» խորագիրը կրող մշակութային մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսորին։

Ապրլի 8-ը հագեցած կլինի իրադարձություններով, հյուրընկալվող արվեստագետրները կբացահայտեն Փարաջանովի առեղծվածը։ «Լոֆթ» հարթակը կվերածվի Փարաջանովի հանրահայտ թբիլիսյան տանը, նրա գունեղ ֆիլմերի նկարահանման հրապարակին, հանրահայտ Փարաջանովյան ամառանոցի, որտեղ խնջույքներն ու հյուրերն անպակաս էին։

Ծրագրում նախատեսված է. «Փարաջանով» թեմայով դասախոսություն, քննարկում, որը կվարի  հայ բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Ինչպես նաև «Մուսա. Փարաջանով» հագուստի հավաքածուի ցուցադրություն, կոլաժների հավաքածուների ցուցադրություն, թեմատիկ ֆոտոանկյուն, Փարաջանովի կոլաժների հիման վրա ստեղծված մետաքսե շարֆերի հավաքածուի ցուցադրություն, երաժշտական պերֆորմանս, Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» Ֆիլմի դիտում-քննարկում: 

Այցելուները ներկա կգտնվեն գինու եւ նռան հյութի յուրահատուկ հյուրասիրության: 

 




Շոու-բիզնես

Է հետո՞... Մի հատ ստոպ ... Ու շատ արագ ստոպ. Սարգիս Գրիգորյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր զայրույթն է արտահայտել երեկ՝ Ազգային Ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթի առիթով:

Ավելին »