ՄԵԿ ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ՄԵԿ ԷԼ՝ ԲԵՄԸ

2018-03-28 12:33:34

ՄԵԿ ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ՄԵԿ ԷԼ՝ ԲԵՄԸ 
ԱՐՍԻՆԵ ԳՐԻԳ 
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մեծադիր նկարն է, ու կարծես հայացքով բոլորին հրավիրում էր դահլիճ: Այս տարի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, Ստանիսլավսկու անվան դրամատիկան թատրոնի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: 
Վարագույր բացվեց ու մրցանակաբաշխությունը սկսվեց: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը արդեն բեմից շնորհավորելով թատերասեր հասարակությանը, ասաց, որ թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ։ 
«Հայտնի ճշմարտություն է, որ կինոն դերասաններին, մարդկանց դարձնում է հայտնի, հանրաճանաչ, հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում»,֊ ասաց նախարարը ու ցանկություն հայտնեց, որ թատրոնի օրը բոլորը զգան տոնի շունչն ու շատ ավելի հաճելի կլիներ դահլիճում ավելի շատ փողկապով ու տոնական հանգնված անձանց տեսներ: Ու մինչ սահմանված անվանակարգերի ծրարները կբացվեին, նախ բեմահարթակ հրավիրվեցին հատուկ մրցանակի արժանացածները։
Այսպիսով ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար: Արդեն բեմից Նարինե Գրիգորյանը հայտարարեց որ Ալեքսանդր Գրիգորյանը իր բարեկամն է, քանի որ ամեն րոպե ու ամեն վայրկյան իր կողքԻն է եղել:
«Տեղյակ էր իմ բոլոր ապրումներին, ներկա էր իմ բոլոր պրեմերիաներին, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը դժվարությամբ, հազիվ, բայց եկավ: Ու ինչպես նա, ես էլ վարակվեցի մի ընդհանուր հիվանդությւամբ, որը կոչվում է թատրոն: 
Իսկ ահա թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը: Նրանց մրցանակ շնորհելիս Երևանի Կինոյի ու թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն ասաց, որ Օսկարում շնորհակալություն են հայտնում 45 վայրկյանում, այս խոսքը անպատասխան չթողեց Երևանդ Ղազանչյանը, ասելով՝ երբ «Օսկար» կստանա այն ժամանակ էլ հաշվի կառնի՝ ու հորդորեց թատրոնի մարդկանց ամուր մնալ․
«Չնայած թատրոնի համար երբեք էլ հեշտ ժամանակներ չեն եղել, բայց, այնուամենայնիվ,  նյութը գալիս է առաջ: Մեկ էլ տեսաք մեզ հանեցին ՀՀ֊ից ու 3 մլն բիզնես դրեցին»,֊ ասաց Ղազանչյանը։ 
Իսկ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ մինչև կյանքի վերջ ցանկանում է լինել այս հրաշքի վրա, քանի որ մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ բեմը: 
Արթուր Ութմազյան էլ բեմ բարձրանալով հիշեց Համո Սահյանի տողերը՝ «Տարիներս ուր մնացին տարիներս, այս ինչքան շուտ վրա հասան ասուպավոր ու ցուպավոր տարիներս»։ 
Արտավազդ մրցանակբաշխությունը զերծ չմնաց կսմթոցերից։ Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը ի պատասխան մշակությի նախարարի հայտարության, ասաց թե էնպես չէ, որ իրենց ամեն ինչ դուր է գալիս ու շատ ոգևորում այն ինչ անում է մշակույթի նախարաությունը ու բացելով հերթական ծրարը, հայտարեց, թե որն է Տարվա լավագույն պիեսը: Իսկ ծրարը դատարկ չէր, ինչպես նկատեց արդեն «Արտավազդի» արժանացած Կարինե Խոդիկյանն ու տվեց իր բանաձևը՝«Չկա հայ թատրոն,առանց հայ դրամատուրգիայի»: 
Իսկ Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ առաջին անգամ բեմից չխոսեց Մնջախաղի թատրոնի շենք չունեալու մասին, այլ ասաց, որ արդեն մայիսին կլինեն նոր շենքում:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացած Տաթև Ղազարյանն էլ ասաց, որ ինքը Արտավազդի առումով ռեկորդակիր է, ու ամենաշատը չէր սպասում հենց այս տարի, որ կարժանանար Արտավազդի․ 
«Ես միշտ ցանկանում եմ նոր դերեր, ու եթե կոչումդ դերասանուհի է, այլ տարբերակ լինել չի կարող, եթե չուզենաս դեր խաղաս ապա ի՞նչու ես զբաղեցնում այդ կոչումը, գու՞ցե քեզանից կարևոր ու շնորհալի մարդ կզբաղեցնի այդ պաշտոնը, դրա համար քանի ես դերասանուհու տիտղոսը կրում եմ, անպայման ուզում եմ նոր դերեր խաղալ»,֊֊ ասաց դերասուհին։ 
Ու երբ բոլոր մրցանակները գտել էին իրենց տերերին Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ հանգիստ կարելի է ասել՝ թատրոնի վաղվա օրը առավել քան տեսանելի է:
 «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար: «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի. Ավո Խալաթյանին՝ «Ռևիզոր» ներկայացման համար և Միքայել Վաթինյանին՝ «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար: «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Ատրավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյանը՝ «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար: «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանը՝ «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը՝«Անասնաֆերմա» ներկայացման համար: «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեցին Մարիամ Մուրադյանը և Տաթև Հովհաննիսյանը: «Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»: «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը: «Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը: «Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին: «Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը: 
 ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար: Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը: 
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյանը: Միջոցառումն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: 
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը:

ԱՐՍԻՆԵ ԳՐԻԳ 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 28: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մեծադիր նկարն է, ու կարծես հայացքով բոլորին հրավիրում էր դահլիճ: Այս տարի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, Ստանիսլավսկու անվան դրամատիկան թատրոնի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: 

Վարագույր բացվեց ու մրցանակաբաշխությունը սկսվեց: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը արդեն բեմից շնորհավորելով թատերասեր հասարակությանը, ասաց, որ թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ։ 

«Հայտնի ճշմարտություն է, որ կինոն դերասաններին, մարդկանց դարձնում է հայտնի, հանրաճանաչ, հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում»,֊ ասաց նախարարը ու ցանկություն հայտնեց, որ թատրոնի օրը բոլորը զգան տոնի շունչն ու շատ ավելի հաճելի կլիներ դահլիճում ավելի շատ փողկապով ու տոնական հանգնված անձանց տեսներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ու մինչ սահմանված անվանակարգերի ծրարները կբացվեին, նախ բեմահարթակ հրավիրվեցին հատուկ մրցանակի արժանացածները։Այսպիսով ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար: Արդեն բեմից Նարինե Գրիգորյանը հայտարարեց որ Ալեքսանդր Գրիգորյանը իր բարեկամն է, քանի որ ամեն րոպե ու ամեն վայրկյան իր կողքԻն է եղել:

«Տեղյակ էր իմ բոլոր ապրումներին, ներկա էր իմ բոլոր պրեմերիաներին, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը դժվարությամբ, հազիվ, բայց եկավ: Ու ինչպես նա, ես էլ վարակվեցի մի ընդհանուր հիվանդությւամբ, որը կոչվում է թատրոն»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ահա թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը: Նրանց մրցանակ շնորհելիս Երևանի Կինոյի ու թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն ասաց, որ Օսկարում շնորհակալություն են հայտնում 45 վայրկյանում, այս խոսքը անպատասխան չթողեց Երևանդ Ղազանչյանը, ասելով՝ երբ «Օսկար» կստանա այն ժամանակ էլ հաշվի կառնի՝ ու հորդորեց թատրոնի մարդկանց ամուր մնալ․

«Չնայած թատրոնի համար երբեք էլ հեշտ ժամանակներ չեն եղել, բայց, այնուամենայնիվ,  նյութը գալիս է առաջ: Մեկ էլ տեսաք մեզ հանեցին ՀՀ֊ից ու 3 մլն բիզնես դրեցին»,֊ ասաց Ղազանչյանը։ 

Իսկ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ մինչև կյանքի վերջ ցանկանում է լինել այս հրաշքի վրա, քանի որ մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ բեմը: Արթուր Ութմազյան էլ բեմ բարձրանալով հիշեց Համո Սահյանի տողերը՝ «Տարիներս ուր մնացին տարիներս, այս ինչքան շուտ վրա հասան ասուպավոր ու ցուպավոր տարիներս»։ Արտավազդ մրցանակբաշխությունը զերծ չմնաց կսմթոցերից։ Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանն ի պատասխան մշակությի նախարարի հայտարության, ասաց թե էնպես չէ, որ իրենց ամեն ինչ դուր է գալիս ու շատ ոգևորում այն ինչ անում է մշակույթի նախարաությունը ու բացելով հերթական ծրարը, հայտարեց, թե որն է Տարվա լավագույն պիեսը: Իսկ ծրարը դատարկ չէր, ինչպես նկատեց արդեն «Արտավազդի» արժանացած Կարինե Խոդիկյանն ու տվեց իր բանաձևը՝ «Չկա հայ թատրոն,առանց հայ դրամատուրգիայի»

Իսկ Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ առաջին անգամ բեմից չխոսեց Մնջախաղի թատրոնի շենք չունեալու մասին, այլ ասաց, որ արդեն մայիսին կլինեն նոր շենքում: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացած Տաթև Ղազարյանն էլ ասաց, որ ինքը Արտավազդի առումով ռեկորդակիր է, ու ամենաշատը չէր սպասում հենց այս տարի, որ կարժանանար Արտավազդի․ 

«Ես միշտ ցանկանում եմ նոր դերեր, ու եթե կոչումդ դերասանուհի է, այլ տարբերակ լինել չի կարող, եթե չուզենաս դեր խաղաս ապա ի՞նչու ես զբաղեցնում այդ կոչումը, գու՞ցե քեզանից կարևոր ու շնորհալի մարդ կզբաղեցնի այդ պաշտոնը, դրա համար քանի ես դերասանուհու տիտղոսը կրում եմ, անպայման ուզում եմ նոր դերեր խաղալ»,֊֊ ասաց դերասուհին։ 

Ու երբ բոլոր մրցանակները գտել էին իրենց տերերին Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ հանգիստ կարելի է ասել՝ թատրոնի վաղվա օրը առավել քան տեսանելի է: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար: «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի: Ավո Խալաթյանին՝ «Ռևիզոր» ներկայացման համար և Միքայել Վաթինյանին՝ «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար: «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Ատրավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյանը՝ «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար: «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանը՝ «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը՝«Անասնաֆերմա» ներկայացման համար: «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեցին Մարիամ Մուրադյանը և Տաթև Հովհաննիսյանը:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»: «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը: «Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը: «Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին: «Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:  

ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար:

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյանը: Միջոցառումն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: 

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը:




Շոու-բիզնես

Է հետո՞... Մի հատ ստոպ ... Ու շատ արագ ստոպ. Սարգիս Գրիգորյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր զայրույթն է արտահայտել երեկ՝ Ազգային Ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթի առիթով:

Ավելին »