Օսկար-2018. «Ջրի Ձևը»՝ լավագույն ֆիլմ, ՄաքԴորմանդն ու Օլդմենը՝ լավագույն դերասաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018-03-05 12:02:25

 

 

Լավագույն ֆիլմ անվանակարգում Օսկարի արժանացավ ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի Ձևը» ֆիլմը, որը ֆենտեզի-մելոդրամա է մի համր կնոջ և մարդ-ամֆիբիայի սիրո մասին:  

 Լավագույ դերասանուհի ճանաչվեց Ֆրենսիս ՄըքԴորմանդը՝  «Երեք գովազդային վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում, իսկ  լավագույն դերասան անվանակարգում հաղթեց՝  «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գերի Օլդմենը: Սա բրիտանացի դերասանի առաջին Օսկարն է:

 

«Ջրի Ձևը» ֆիլմը նաև ռեկորդակիր էր անվանակարգերի քանակով, ֆիլմը հավակնում էր միաժամանակ Օսկարի 13 արձանիկի: արդյունքում հաղթեց 4 անվանակարգում: Լավագույն ֆիլմ անվանակարգում  բուքմեյքերները ֆավորիտ են համարել «Էբբինգի սահմանին գտնվող երեք վահանակներ, Միսսուրի» ֆիլմը

 «Lավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Իկարուս»-ը, «Լավագույն օտարերկրյա ֆիլմ»՝ «Ֆանտաստիկ կին»-ը:

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»): 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դերի համար։ 




Շոու-բիզնես

Ինչպիսի տղա է Ռաֆայել Երանոսյանը

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է...

 

Ավելին »