ԱՀ նախագահի հայտարարությունը

2020-09-27 11:25:32

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ԱՀ ԱԺ արտակարգ նիստից հետո։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպացել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»:




Հասարակություն

Շուտով` ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ

Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը:

Ավելին »