Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կկալանավորվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Մնացական Մարտիրոսյան) բավարարեց նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանն այս առիթով ասել է. «Այս որոշման կայացումը մեզ համար ակնհայտ կանխատեսելի էր, դրա համար պարոն Ծառուկյանը նույնիսկ չներկայացավ, նա ԱԱԾ-ում է սպասում, միանգամից այնտեղ է գնացել։ Որոշումը միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան, այն ապօրինի է»։