Այդ քաղաքական շրջանակները նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը. Փաշինյան

2020-06-09 15:56:32

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինայնն ու ընդգծեց՝ հանգիստ է վերաբերվում այդ շահարկումներին:

«Դրանց ուշադրությամբ հետևում ենք, քննադատությունների համատեքստում քննում և վերաքննում ենք մեր գործողությունները: Բայց կարող եմ արձանագրել, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի հետ կապված հատկանշական իրավիճակ է արձանագրվել, և դաշտը բաժանվել է 2 մասի՝ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք  ստանա:  Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են:

Բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են: Այսինքն, նրանք ավարտված են, բայց էդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են: Ովքեր լավ չեն հասկանում, և հասկանալու հետ կապված օբյեկտիվ բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք, և նրանք այս անգամ ցկյանս կհասկանան ու այլևս չեն փորձի քթերը խցկել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ:

Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց արժանի տեղը և համոզված եղեք, որ բոլորը շատ շուտով, ըստ ընթացակարգերի, կհայտնվեն իրենց տեղերում: Խնդրում եմ, սրանում ոչ մեկը չկասկածի»,-ասաց վարչապետը:

ՀՀ ժողովրդի  վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի և այդ քայլերի  հեղինակներն, ըստ Փաշինյանի, կստանան  շատ կոնկրետ գնահատական: Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը: «Նրանք այնտեղ են դե ֆակտո և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի»,-հայտարարեց վարչապետը:




Հասարակություն

Շուտով` ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ

Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը:

Ավելին »