Նիկոլ Փաշինյանը՝ դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքի մասին

2020-06-05 14:21:18

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստ Մանուել Մանուկյանի հրապարակած տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները դաժան վերաբերմունք ցույց տալիս դիմակ  չկրող քաղաքացու նկատմամբ: Վարչապետը մասնավորապես գրել է.

«Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահնջն է ոստիկանությունից, սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»:




Հասարակություն

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի. Փաշինյան

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելին »