Լավրովը քեզ համար ավելի մե՞ծ է, քան՝ քո երկրի ԱԳ նախարա՞րը. քաղաքացու հարցը զայրացրեց Մնացականյանին

2020-05-14 11:46:37

 

Ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ զրուցել է նախարարությունից ուշ երեկոյան դուրս եկող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քաղաքացին հետաքրքրվել է նախարարից՝ «բանակցային սեղանին արցախյան հարցի փուլային տարբերակ կա՞, թե՝ ո՞չ»: Նախարարը բացասական պատասխան է տվել՝ հարցնելով թե ինչո՞ւ է այդպես մտածում և ինչո՞ւ չի վստահում ՀՀ արտգործ նախարարին: Ի պատասխան՝ Հակոբ Բերբերյանը նշել է, որ այդպես է հայտարարել ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը: «Սերգեյ Լավրովը քեզ համար ավելի մեծ է, քան քո երկրի արտգործ նախարա՞րը»,- զայրացած պատասխանել է Մնացականյանը: Մանրամասները՝ տեսանյութում:




Հասարակություն

Արտակարգ դրության փոփոխված կանոնները

Օգոստոսի 12-ից արտակարգ դրության երկարացումը կանոնների որոշակի փոփոխություններ է ենթադրում: ՄԵԳԱՊՈԼԻՍ-ը ներկայացնում է այդ 6 փոփոխությունները:

Ավելին »