Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում ստիպված կլինեն վերադառնալ սահմանափակումների ռեժիմին

2020-05-14 11:40:48

 

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Վերջին շրջանում ունենք հարյուրը գերազանցող ամենօրյա դեպքեր ու կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ է այս ամեն ինչը տեղի ունենում։ Ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր․ ՀՀ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունը բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է և այլն։ Ժպիտներից անդին պետք է հասկանալ՝ ի՞նչն է այսպիսի ընկալման պատճառը։ Խնդիրն այն է, որ ունենք մի վիճակ ու այս ընթացքում էլ ունեցել ենք, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտ 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ։ Շոշափելիորեն իրենց վրա զգում են այն մարդիկ, ում ընտանիքի անդամները հիվանդանում են»։

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ վարչապետն ասաց, որ այսօր կքննարկեն արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը․ «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ պետք է գնանք ոչ թե սահմանափակումների ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց համոզելու, որտեղ որ պետք է՝ պարտադրելու՝ պահել անվտանգության որոշակի կանոններ»։

Վարչապետը նաև հայտնեց, թե ո՞ր դեպքում որոշում կկայացվի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին․

«Եթե պարզվի, որ ավելի քան 1500 հիվանդ ունի բժշկական կոնկրետ բուժման անհրաժեշտություն ու թիվն անխուսափելիորեն անցնում է, ստիպված կլինեք վերադառնալու սահմանափակումների ռեժիմին»։

Անդրադառնալով կորոնովիրուսի դեմ պայքարի ապակենտրոն ռազմավարությանը, ըստ որի՝ պատասխանատվությունը պետք է պատվիրակել քաղաքացուն, ասաց․ «Որևէ հարցի լուծում չենք պատկերացնում առանց հանրության մասնակցության։ Այսինքն՝ պետք է պահպանել սոցիալական հեռավորություն և/կամ շփվել միայն դիմակներով, պահպանել հիգիենան։ Պարետատունը հիմա քննարկում է հարցը՝ արդյոք պե՞տք է մտցնել դիմակներ կրելու պարտադիր պայմանը․․․ Ստիպված ենք երկարաձգել արտակարգ ռեժիմը էն մտադրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում էդպիսի խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել, բայց դա անհրաժեշտ է որպես գործիք, երբ կոնկրետ բնակավայր անհրաժեշտ է փակել»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Հասարակություն

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի. Փաշինյան

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելին »