Արմեն Սարգսյանը հյուրընկալել է տիկին Ռիմա Դեմիրճյանին

2020-03-09 18:21:26

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք:

Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը ջերմ զրույց են ունեցել անցյալի հիշողությունների և ապագայի մտորումների շուրջ, հիշել դրվագներ՝ կապված երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ: Նախագահը բարձր է գնահատել Կարեն Դեմիրճյանի պետական-քաղաքական գործունեությունը և նշել, որ նրա անունը հավերժ գրանցված է մեր ժողովրդի հիշողության մատյանում:

Տիկին Դեմիրճյանը տեղեկացրել է, որ Կարեն Դեմիրճյանի թանգարանը նրան նվիրված գիրք է պատրաստում, որտեղ տեղ կգտնեն Կարեն Դեմիրճյանին վերաբերող նյութեր, լուսանկարներ, նրա նամականին, հուշեր նրա մասին: Նա խնդրել է Հանրապետության նախագահին՝ աջակցել գրքի հրատարակմանը, ինչին նախագահ Սարգսյանը սիրով համաձայնել է:

Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը խոսել են նաև «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի գործունեության ու ծրագրերի մասին




Հասարակություն

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի. Փաշինյան

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելին »