Հայաստանյան գյուղատնտեսության մեջ նոր շունչ է բերել Անդրանիկ Նավասարդյանը

2020-02-11 00:02:52

Հայաստանում ամենամեծ խելացի անասնագոմ հիմնած Անդրանիկ Նավասարդյանը արդեն կես տարի Հայաստանյան գյուղատնտեսությունը ուսումնասիրելուց հետո կարծում է,որ Հայաստանում գյուղատնտեսությունը կարգավորող օրենսդրական դաշտում բացը շատ է:

-Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է մայր տնտեսությունների զարգացում ,որը նպաստելու է փոքր տնտեսությունների զարգացմանը , իսկ փոքր տնտեսությունները այսօր կազմում են գյուղհամայնքի 90 տոկոսը ,-ասում է Անդրանիկ Նավասարդյանն ու շարունակում,-յուրաքանչյուր գյուղացի ունի մեկ կամ երկու հեկտար հողատարածք,որի շնորհիվ անհնար է ստեղծել կայուն տնտեսություն , երկու հեկտար հողից եկամուտ ստանալու հնարավորություն տառացիրոեն չկա:

Ի՞նչ տարբերակ կարելի առաջարկել գյուղացուն , հարցին Անդրանիկ Նավասարդյանը պատասխանեց.

-Զարգացման համար գյուղացուն պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկել, որի շնորհիվ գյուղացին ՙՙյոլա՚՚ գնալու վիճակից պետք է անցում կատարի կայուն եկամուտ ադյունքի:

Գյուղատնտեսթույունը պետք է համաչափ զարգանա, օրինակ Գեղարքունիքի մարզը պետք է զբաղվի անասնաբուծությամբ , Արարատյան դաշտավայրը բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ , մյուս մարզերը ըստ իրենց աշխարհագրական դիրքի և կլիմայական պայմաններից ելնելով համապատասխան տնտեսություն վարելով :Համաչափ զարգացման գլխավոր նախապայմանը դարձյալ համակարգային փոփոխության հիմքում պետք է լինի , մարդկանց պետք է կրթել նախևառաջ , ցույց տալով ,որ խոշոր եղջրավոր անասուն պահելու փոխարեն կարելի է ունենալ այլընտրանք, այսինքն եթե խոշոր եղջրավոր անասունի դեպքում հաշվարկները ցույց են տալիս,որ արտադրանքը չի տալիս սպասված արդյունքը և հազիվ է փակում է անասունի ծախսը , նրան պետք է փոխարինելու գա օրինակ հավը , որի բուծման դեպքում գյուղացին հանգիստ կարող է շահույթ ստանալ: Այսօր շուկայում տնական ձուն մրցակցում է ցանկացած պետականի հետ ու պահանջարկը միշտ կա:

-Բայց արդյոք կտրուկ անցումը չի բերի գների նվազման :

-Այսօր կաթի արժեքն էլ էժան է՝ 80դրամ, չնայած այն հանգամանքին,որ գյուղացին կով է պահում,  1,5 տոննա կաթ ստացող գյուղացին ,նույնիսկ 150 դրամով վաճառելու դեպքում շահույթից գոհ չէ: Կովի կերամիավորման վրա ծախսված գումարն ու արոտի ուղարկելու ծախսերն հանած տարվա կտրվածքով գյուղացուն շահույթ մնում է 100,000 դրամ, իսկ հավի պահելու դեպքում պատկերն այլ է: Հավկիթների պահանջ շարունակական կա, իսկ էկոլոգիապես մաքուր հավկիթը միշտ էլ շուկայում իր գինը չի կորցրել : Բայց քանի մեր ժողովուրդը նախընտրում է յոլա գնալու քաղաքականությունը պատկերը անփոփոխ է մնալու :

-Ի՞նչ պետք է անի գյուղացին յոլ գնալուց կայուն եկամտի անցնելու համար:

-Մոտավորապես ,եթե գյուղացին սկսի 100 հավից, ամեն ամիս կստանա 200 դոլլար գումար : 500 հավի դեպքում եկամուտն ավելին է լինելու :

-Ոչխարաբուծությունը որքանո՞վ է շահութաբեր Հայաստանում, Ձեր փորձով կիսվեք:

-Ինքը շահութաբեր կլինի այն ժամանակ ,երբ կենդանին իրենց տնտեսության մեջ կպահեն իրենց ստեղծած կերամիավորումով , իրենց ստեղծած պայմաններով :

-Իսկ հավերին պայմաններ պե՞տք են:

-Իհարկե:

-Ուրեմն գյուղացին պետք է նախ և առաջ սկսի պայմաններ ստեղծելուց:Ի՞նչ պետք է անի այս դեպքում կառավարությունը: Կա մի բան ,որո՞վ կուզեիք Ձեզ օգներ կառավարությունը:

-Մենք պետք է ունենաք անասնաբածությության մայր տնտեսություն, կառավարության աջակցությունը կարող է լինել այդ հարցում, որ օգնի մենք դառնանք այդ տնտեսությունը, քանի որ մենք ունենք բոլոր նախադրյալները : Մենք պետք է ստեղծենք կոոպերատիվ տնտեսություններ , ովքեր շահույթ ստանալու նպատակով պետք է ընդգրկվեն այդ համակարգում, մարդը պետության կողմից պետք է ապահովված լինի՝ պետության անմիջական հսկողությամբ. պետության կողմից հստակ մշակված կանոնանդրություն պետք է լինի ,որը հստակ ուղեցույց կլինի գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար :

Հավատացեք,որ պետությունը նույնիսկ արտահանման համար մեծ քայլեր չպետք է անի , քանի որ կոնկրետ ձվի հարցում շուկան միշտ կա, հատկապես տնական ձվի կարիք միշտ կա:

Անդրանիկ Նավասարդյանը ներկայացրեց նաև իրենց մոտ սպասվող առաջիկա փոփոխությունները, սպասվղ կենդանիների ցեղատեսակների շաւոթաբեր և օգտակար կողմերը :

Իսկ շուկայում արդեն Նավասարդ-Ագրո դրոշմով ապրանքի Անդրանիկ Նավասարդյանը հավաստիացրեց,որ կարող է սպառողը այս տարվա աշնանը ձեռք բերել :

    Արմինե Մելքոնյան 




Հասարակություն

Նախագահը Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Կան սկզբունքային մի քանի հարցեր: Նախ և առաջ այն հարցերը, որոնք վերաբերում են բռնությանը, դրա վերացմանը

Ավելին »