Կոպիտ խախտումներ, անմարդկային վերաբերմունք անօթևանների կացարանում

2020-01-10 00:11:26

Կոպիտ խախտումներ, անմարդկային վերաբերմունք անօթևանների կացարանում.

Gross human rights violations, including inhuman treatment in the shelter for homeless people - the results of our monitoring visit to the shelter

- չկա գրեթե ոչ մի մատյան կամ հաշվառում սննդի, բժշկական սպասարկման ու օգնության, մարմնական վնասվածքների կամ բռնության ու այլ հարցերի հետ կապված կամ էլ առկայության դեպքում հաճախ իրականացվում են կոպիտ խախտումներով,

- սննդամթերքի պահպանման ու թափոնների խոտանման խախտումներ,

- չգիտես ինչու առկա են «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ,

- անթույլատրելի սանիտարահիգիենիկ պայմաններ ու անձնական կյանքի իրավունքի խախտումներ,

- չեն պահպանվում կացարանի աշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գործընթացները և չեն տրամադրվում անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ և բազմաթիվ այլ խախտումներ,

- շահառուների պնդմամբ՝ կենսաթոշակի մի մասը վերցնում է աշխատակիցը, որ իրենց «լավ նայի» և այլն։

Այս խախտումների, անմարդկային պայմանների առկայության պարագայում դեռ մի հատ էլ տնօրենը հայտարարում է, թե իրականություն չէ ու փորձեր անում ճնշում գործադրել շահառուների վրա՝ նրանց փորձելով պիտակավորել՝ անվանելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան մեր այցի արդյունքները կուղարկեմ՝ ըստ իրավասության դատախազություն, համապատասխան տեսչություններ, հենց կացարան և այլն։

Գրում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում :



Հասարակություն

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է տիկին Ռիմա Դեմիրճյանին

Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք:

Ավելին »