Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը. Shamshyan.com

2020-01-04 22:46:55

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում: Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ:




Հասարակություն

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի. Փաշինյան

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելին »