Հայկ Սարգսյանի նոր նախագիծը երկու բանակի է բաժանել սոցիալական ցանցերը

2019-11-30 19:45:39

Օրեր առաջ ԱԺ ԻՄ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ ,որ նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ԱԺ ,որտեղ հստակ ասվում է, որ բանակից կարելի է ազատվել վճարելով 10 մլն դրամ , ու ծառայելով մեկ ամիս: 

Ամենաինտելեկտուալ սոցիալական ցանցը ՝ ֆեյսբուքը սպասում էր հերթական գնդակին , որպեսզի թիմերի բաժանված անցնի հարձակման : 

Միշտ մտահոգ հանրապետականները հիշատակեցին,որ Արցախյան հարցով դեռ վաղուց էին իրենք մտահոգ ու ,որ այս նախագիծը գալիս է հավաստելու ,որ մտահոգությունը տեղին է: 

Հավելեցին,որ մեկ ամսում անհնար է բանակում ինչ-որ լուրջ սպառազինություն սովորել : Իսկ 10 մլն դրամի դեպքում գրեթե բոլորը կփորձեն ազատել իրենց որդիներին : 

Այստեղ գնդակը փոխանցվեց իշխանական դաշտ ,ու իշխանական կողմից ստատուս գրողները հիշեցին,որ մտահոգ հանրապետականների օրոք հարուստների երեխաներն այսպես թե այնպես ազատվում էին բանակից ,բայց կաշառքի միջոցով:

Փոխանցումն անհաջող էր ,քանի որ դատավորներից մեկը երկու կողմերին դեղին քարտ ցույց տվեց և բացատրեց,որ եթե նախորդները կաշառքով էին հարց լուծւմ,ապա օրենքը պետք է լինի կաշառքի վերացման դեմ,ոչ թե բանակից խուսափելու նոր մեթոդ մշակելը : Հավելեց ,որ ստացվում է բանակում ծառայելը դառնում է աղքատների մենաշնորհը :

Առաջիկայում ,երբ բանակում զինվորների թիվը կնվազի նույն Հայկ Սարգսյանները հանդես կգան հայտարարությամբ ,որ բանակը պետք է դարձնել երեք տարի,որպեսզի սահմաններում գոնե հատ ու կենտ զինվոր նշմարվի :

Իսկ խաղից դուրս հանդիսատեսը լոկ մտածելու առիթ պետք է ունենա, արդյոք պատերազմող երկրում կարելի է երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նման հայտարարությամբ հանդես գա :




Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »