Վովայի Արշակի մտերիմ ընկերը վարչության պետի պաշտոնի չարաշհում ունի՞

2019-11-30 19:19:21

Սասնա ծռերի ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Էրեբունու ոստիկանության բաժնի պետ Գևորգ Հակոբյանը : Այդ օրերին մամուլը հեղեղվեց Հակոբյան Գևորգի արկածների մասին նյութերով : Պարզվում է այդ օրերին Հակոբյան Գևորգը ՊՊԾ գնդի գրավման լարված պահին թողել էր իր օպերատիվ գծով աշխատակիցներին ու փախել էր դեպքի վայրից : 

Բայց քանի որ Հակոբյան Գևորգը Վովայի Արշակի մտերիմ ընկերն էր չէր կարող երկար ժամանակ անգործ մնալ : 

Այդուհանդերձ վերջինիս պաշտոնի հետ կապված առաջխաղացումը համընկնում է Վալերիյ Օսիպյանի ոստիկանապետ նշանակվելու հետ : Լոռու մարզում վերջինիս արկածները ևս հետաքրքրաշարժ են : Պարզվում է Թումանյանի բաժնում սպանության փորձը մեղմելու համար Թումանյանի բաժնում զենքի տեսակը սխալ են նշում, որի մասին ըստ հավաստի տվյալների տեղյակ է լինում նաև վարչության պետը : Սակայն վարչության պետին արագ տեղափոխում են Գեղարքունիքի մարզային վարչության պետ  ,իսկ Թումանյանի ոստիկանության բաժնի պետին մեղադրանք առաջադրում :

 Այսքանով կավարտվեր թեման ,եթե արկածախնդիր վարչության պետը նոր պաշտոնում էլ իրեն ցույց չտար :

Պարզվում է վերջինս աշխատակիցներից մեկից անվահեծաններ է ուզել (բանդաժ բառի հայերեն համարժեքն հենց Հակոբյան Գևորգը հուշեց):

Megapolis.am -ը փորձեց հենց Հակոբյան Գևորգից ճշտել դեպքի իսկությունը :

 

Մեր հարցին,թե արդյոք նման բան եղե՞լ է, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը պատասխանեց.

-Իսկ ի՞նչ պատասխան եք ուզում լսել Դուք : 

Եթե անկեղծ լինենք, կուզեինք լսել ճշմարտությունը ,որը ամենադժվարը բառերով նկարագրել է: Բայց դե...

Հակոբյան Գևորգը հերքեց լուրն ու հաջորդ քայլին  ոստիկանության մարզային վարչությունում հարց տարածեց,թե ո՞վ է այդ ինֆորմացիայի հեղինակը ....

Հեղինակ՝ Ա.Մ. 

 

 




Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »