Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

2019-11-27 15:13:33

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ, լրագրողներին չորեքշաբթի ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը ցավակցություն է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր հանրահայտ հետախույզի հարազատներին ու մերձավորներին։ Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գեւորգի, մեր խաղաղության պատմությունը կարող էր այլ ուղով ընթանալ։ Նրանք մարդիկ են, որոնք իրենց դրոշմն են թողել մարդկության պատմության վրա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ «Պուտինը լավ ծանոթ էր թե՛ Գոհարի, թե՛ նրա ամուսնու հետ»։ «Արդեն ամուսնու մահվանից հետո Գոհարը եկել է Պուտինի մոտ, Կրեմլ, Պուտինը հյուր է գնացել նրա մոտ, սա ծանր կորուստ է»,- ասել է Պեսկովը։




Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »