«Շուստրի՞» են...Ի՞նչ են թաքցնում նախատեսվող պրեմիերայի կազմակերպիչները

2019-09-07 20:27:28

Այն, ինչ կապված է Կիլիկիայի մասին պատմող կարճամետրաժ/կամ անավարտ/ 20 րոպեանոց  ֆիլմի հետ, մենք դեռ թողնում ենք կինոքննադատներին, սակայն մինչ այդ ցանկանում ենք ուշադրություն  հրավիրել երևույթի վրա, որը , Asekose.am-ին ուղղված նամակի միջոցով, փաստել է մեր ընթերցողներից մեկը:

ԿինոՊարկի ֆեյսբուքյան էջից անմիջապես անհետանում են մեկնաբանությունները, որոնք թեկուզ թեթև   կամ կառուցողական  քննադատություն են պարունակում  նշված ֆիլմի մասին:

Օգտատերերից մեկն, օրինակ,  նկատել էր, թե , ակնհայտ է, որ  ֆիլմի հեղինակները պատկերացում չունեն Կիլիկիայի հայերի մասին՝ դրա համար էլ ընտրել են այնպիսի կերպարներ, որոնք քեզ կարող են վիկինգներ հիշեցնել:

Մյուսը զարմացել էր, թե ինչպես են այն արտադրողները  20 րոպեանոց ֆիլմով «կինոպրոկատ» մտնում ու այն գովազդում իբրև ֆիլմ կամ կինոնախագիծ. այս գրառման մեկնաբանություններում  էլ օգտատերերից մեկը հուշել էր, որ հասկանալի ու միևնույն ժամանակ՝  կասկածելի չէ՞, որ   ֆիլմը ստեղծողները կիսատ գործով փորձում են   նոր գումարներ հավաքել՝  «կարճամետրաժը երկարեցնելու համար »՝ մինչդեռ իբրև հովանավոր նշած  լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը , կարծես թե, կարող  էր ինքնուրույն տրամադրել ամբողջ գումարը:  «Կարող էր, բայց , երևի,  որոշել են ուրիշների գումարներով նկարահանել կինո, իսկ հետո ՝ ինչ աշխատեն ՝իրենց մնա՝  շահով դուրս գան ...»,-մեկնաբանել էր մեկ ուրիշը նույն գրառման ներքո:

Այստեղ էլ մեկը հիշեցրել էր, թե ինչպես էր  Հարութ Խաչատուրյանը մեդալ ստանում Սերժ Սարգսյանից ու նաև նշել էր, որ կարդացել է՝  հեղափոխությունից առաջ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սերժ Սարգսյանի մոտ էր  մտել այս ֆիլմի պորտֆոլիոյով՝ համաֆինանսավորում ստանալու հարցով. «Իսկ պատահական պորտֆոլիո Սերժ Սարգսյանի մոտ դժվար մտներ»,-եզրափակել էր օգտատերն՝ ավելացելով. «ու հայտնի էլ չէ՝ համաֆինասովորում գուցե ստացե՞լ են Սերժ Սարգսյանից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մյուսն էլ գրել էր, որ պրոդյուսերներից մեկը մասոնական օթյակի անդամի  է ու զարմանք հայտնել, թե ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ հայ մշակույթի ու պատմության հետ մասոնը...

«Իսկ ինչպե՞ս են նայելու այն մարդկանց աչքերին, որ իրենց գովազդից խաբված տոմս են գնելու, գնալու են կինոթատրոն ու դիտելու են ի՞նչ՝  «Կիլիկիայի մասին  20 րոպեանոց գովազդ». այլ կերպ հնարավոր չի ներկայացնել այն, ինչ ցուցադրվելու է էկրաններին:  Տեղյակ եմ, որ Կիլիկիայի պատմությունը ֆիլմի  հովանավորի  «թուլությունն» է, բայց եթե կարողացել եք նրան համոզել, դա չի նշանակում,թ ե  կստացվի   ձեր «20 րոպե»-ով  դիտողներին էլ համոզել ,-գրել էր մեկ այլ օգտատեր: 

Քննարկմանը մասնակցած լրագրողներից մեկն  էլ զարմանալի էր  համարել, որ ֆիլմն անգլերենով է ցուցադրվելու. «Հեղինակները, փաստորեն, գումար են ուզում աշխատել, սակայն գումար չե՞ն ցանկանում ծախսել  կարճամետրաժը հայերեն թարգմանելու համար՝ մոռացե՞լ են, որ Հայաստանում պետական ու պաշտոնական լեզուն հայերենն է»:

Իսկ  ամենազարմանալին շատերի մոտ մնում էր  այն, որ, ինչպես վերը նշեցինք,  ԿինոՊարկի ֆեյսբուքյան էջից անմիջապես անհետանում էին  մեկնաբանությունները, ինչն էլ  թերևս առիթ էր տվել հետևյալ գրառմանը. «Հայտնի է, որ Երևան Մոլլը, որտեղ գտնվում է Կինոպարկը, պատկանում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներից ու, թերևս, հիմա մտաբերում էր մամուլում կարդացած այն միտքը, որ այս ֆիլմն էլ ինչ-որ չափով կապ ունի նախկինների հետ»:

Հիշեցնենք, որ մենք ներկայացրեցինք անհետացող  գրառումներն՝ այն էլ՝ առանց մեկնաբանության, իսկ վերջում առաջարկում ենք նաև կարդալ այս հղումը:

Կարդացեք նաև՝ 

Ճոխ, բայց դատարկ ֆիլմի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն




Հասարակություն

Ճոխ, բայց դատարկ ֆիլմի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Իսկ վերջում՝ ստորև կցում եմ իմ գրառումը, որ վերաբերում է այս նյութի «ոչ միայն»-ի հատվածին. այն ես գրել էի՝ կրկին  հաշվի առնելով իմ գործընկերների հարցերն ու հետաքրքրությունը այն ամենի վերաբերյալ, որի հիմնական մասը դեռ չի էլ ասվել:

Ավելին »