Հովիկ Աղազարյանն առաջարկում է վարկ չմարողներին դատել

2019-04-18 14:42:49

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:Այս հարցի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ ինքը նույնպես շատ է կարևորում այս հարցը, ուստի պետք է սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:

«Տասնյակ հազարավոր մարդիկ վարկեր են վերցրել և այդ վարկերը չեն մարվելու, որովհետև հենց վերցնելու պահից իրենք որոշել են, որ չմարեն: Սա ազդելու է մեր տնտեսության զարգացման վրա»,- առաջարկեց Աղազարյանը՝ առաջարկելով, որ վարկ չմարողները քրեականացվեն:




Հասարակություն

Ճոխ, բայց դատարկ ֆիլմի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Իսկ վերջում՝ ստորև կցում եմ իմ գրառումը, որ վերաբերում է այս նյութի «ոչ միայն»-ի հատվածին. այն ես գրել էի՝ կրկին  հաշվի առնելով իմ գործընկերների հարցերն ու հետաքրքրությունը այն ամենի վերաբերյալ, որի հիմնական մասը դեռ չի էլ ասվել:

Ավելին »