Նախագահ Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր

2019-04-06 19:10:56

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:

Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։

Արմեն Սարգսյանի մասնակցությամբ՝ Հորդանանաում այլ միջոցառումների և հանդիպումների մասին՝ ստորև՝ տեսանյութերում:




Հասարակություն

Ներբեռնեք salestar հավելվածն առանց գրանցման եվ ստացեք զեղչեր

Զեղչեր և գումարի հետվերադարձ...Salestar-նոր հավելված՝ անցանց ռեժիմով

Ավելին »